Երևան, 27.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նախագահ Սարգսյանը շփվել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ համաժողովի պատվիրակների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ համաժողովի աշխատանքներին մասնակցող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նիստերի միջև նախատեսված ընդմիջման ժամանակ շփումներ է ունեցել համաժողովի պատվիրակների հետ, զրուցել տարբեր մասնակիցների հետ, ներկայացրել Հայաստանի տեսակետը առանձին հարցերի վերաբերյալ:

Մեր երկրի աշխարհագրական դիրքով պայմանավորված դժվարությունների թեմայի շուրջ խոսելիս Նախագահը, մասնավորապես, ասել է. «Այո՛, Հայաստանի չորս հարևաններից երկուսը մեր երկրի նկատմամբ վարում են թշնամական քաղաքականություն: Չնայած դրան՝ անկախության հռչակումից ի վեր մենք որդեգրել ենք բազմավեկտոր քաղաքականություն՝ փորձելով հարաբերություններ զարգացնել մեր բոլոր հարևանների հետ: Անգամ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների վերականգնման նախաձեռնողը մենք էինք, նախաձեռնություն, որի արդյունքում աշխարհը տեսավ, թե ինչու է իրակ անում փակ հայ-թուրքական սահմանը, ով է նախապայման դնողն ու ինչպիսի իրական գործոն է թուրք-ադրբեջանական՝ մեկ ազգ-երկու պետություն բանաձևը: Իսկ ովքեր մինչ օրս լիովին չեն ընկալել այդ բանաձևի քաղաքական էությունը, ուրեմն կարևոր մի բան բաց են թողել իրենց հաշվարկներում: 
Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք. մենք ոչ ոքի չենք ատում և մեր հարաբերությունները որևէ մեկի հետ թշնամանքի ու ատելության վրա չենք կառուցում: Մեր ժողովուրդը կռվել չի սիրում և կռվում է միայն այն ժամանակ, երբ իրեն դա պարտադրում են: Իսկ պարտադրում են այն բանի համար, որ ընդամենն ուզում է սեփական հողի վրա կառուցել սեփական ապագան և ապրել ազատության պայմաններում»:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման գործընթացում Ռուսաստանի դերակատարության մասին հարցի շուրջ: «Երեկ ես ընդունել եմ Երևանում այցով գտնվող արտգործնախարար Լավրովին, ում ներկայացրել եմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակման արդյունքում ստեղծված իրավիճակից հետո մեր դիրքորոշումը:  Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ակտիվ ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: Տարիներ շարունակ մենք այդ գործընթացի պատասխանատու մասնակիցն ենք եղել, փորձել ենք գտնել փոխընդունելի որոշումներ, լինել կառուցողական: Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից 1994թ. հրադադարի համաձայնագիրը կոպտորեն ոտնահարելը բանակցային գործընթացը մղեց հեռու մի կողմ: Մենք համոզված ենք եղել, որ իսկապես այդ հարցը կարող է լուծվել բացառապես փոխզիջումների հիման վրա, խաղաղ ճանապարհով, բայց այսօր ունենք այլ իրավիճակ: Ոտ նահարվել են զինադադարի և դրա ամրապնդման մասին համաձայնագրերը, արհամարհվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ 5 հայտարարությունները, կատարվել են ռազմական սահմռկեցուցիչ հանցագործություններ. ու մենք հիմա ասում ենք բոլորին՝ մատնացու՛յց արեք ագրեսորին, մատնացու՛յց արեք, որ դասեր քաղվեն ու հնարավոր լինի առաջ շարժվել»,- ասել է Սերժ Սարգսյանը:

ՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա ՏոնոյանՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՕգոստոսին Հայաստանում սկսվում է նոր ալիքՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱկնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. ԿոստանյանՋո Բայդենը պայքարում է մետաստատիկ քաղցկեղի դեմ. նա նկատելիորեն թուլացել է․ WP29-ամյա տղամարդը առևանգել է նորապսակ զույգի երեխային՝ հարսանիքի ժամանակԼիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին Դիմորդները չեն կարողանում հաղթահարել համալսարանի անցողիկ շեմը դպրոցական գիտելիքներով. Ատոմ ՄխիթարյանԱրաղչին Լավրովին հայտնել է իրանական նավի վրա hարվածի համար Ուկրաինային պատասխանելու Իրանի իրավունքի մասին Փաշինյանը ամենօրյա քայլերով քանդում է ընդդիմությունը. Արեգ ՍավգուլյանԿա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայեր, ովքեր շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը. Աննա ԿոստանյանՌուսաստանն արժանապատվորեն է անցնում ներկայիս պատմական փուլը. Պուտին Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում Պարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ․ 20-ամյա տղան պատմում է, թե ինչպես է սպшնել մորը Մենք Թրամփի հետ կքննարկենք օրակարգի բոլոր հարցերը, առաջին հերթին՝ Իրանը. Նեթանյահու Երբ կավարտվի ռnւս-nւկրաինական պատերազմըՆավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանՕդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը էապես չի փոխվի Որքա՞ն բարձր են TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին. Սուրեն Սարգսյան Եթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա ԿոստանյանԵղվարդի ապօրինի hրաձգարանում զինանnց է հայտնաբերվել. ՆԳՆ (տեսանյութ) «Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Հաճախակի քոր, մաշկի գունափոխում, ինչպես է զարգանում թաքնված քաղցկեղըԳազ չի լինի հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջ100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել էԴանա Ուայթը հայտնել է վնասվածքի պատճառով Քոնոր Մաքգրեգորի բացակայության ժամկետը Ուկրաինայի նախագահի վարքագիծը հիշեցնում է անարխիuտների վարքագիծը. Բաղայի Ավետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցԹրամփը դիտարկում է Իրանի հետ իրավիճակի զարգացման երեք տարբերակ. NYT Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարել Իսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահшցել է Երևանում 46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողության կասկածանքով Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՕդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. Գագիկ Սուրենյան 8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում ենԻրանի դեմ գործողության սկզբից ի վեր ավելի քան 600 ամերիկացի զինվnրական է տnւժել. NYT