Կառավարությունը պատրաստվում է Երեւանի օդահագեցման կայանների վերանորոգմանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի կառավարությունը հաստատել է Երեւանի հոսքային ջրերի օդահագեցման կայանների վերանորոգման նախապատրաստության կարգը։ Այս մասին համապատասխան որոշումը կայացվել է հուլիսի 30-ի կառավարության նիստում։
Վերանորոգման աշխատանքների նախապատրաստության համար օդահագեցման կայանների շենքերի համալիրում ինվենտարիզացիա կանցկացվի։ Կայանների հին սարքավորումները, որոնք այլեւս ենթակա չեն «Երեւան ջուր» ՓԲԸ ջրամատակարարման օպերատորի կողմից շահագործման, դուրս կբերվի պետության հաշվեկշռից։
Նշենք, որ աշխատանքները կընթանան Ֆրանսիայի կառավարության ֆինանսավորման շրջանակներում։ Այս մասին համաձայնությունը ՀՀ խորհրդարանը վավերացրել էր 2008թ. հոկտեմբերին։ Ֆինանսավորման ծավալը 26 մլն եվրո է, որը կտրամադրվի վարկի տեսքով։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



