Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ակտիվացրած ածուխի գործածումը կոսմետիկ նպատակներով

ԼԱՅՖ

Ակտիվացրած ածուխը (активированный уголь) դեղամիջոց է, որը հայտնի է իր օգտակար հատկանիշներով: Այն անվնաս է, քանի որ  ստացվում է  սոճու, եղևնու, կաղնու, կեչու և այլ ծառերի փայտի այրման արդյունքում:

Այն օգտագործում են՝ որպես ստամոքսը բուժող, ինչպես նաև՝ որպես ջուրը ֆիլտրող և նիհարեցնող միջոց: Վերջերս ակտիվացրած ածուխը լայն տարածում է գտել նաև կոսմետիկ միջոցների բաղադրությունների մեջ:

Ակտիվացրած ածուխի օգտակարությունը

Ակտիվացրած ածուխը փայտի բնական հատկանիշները փոխանցում է այն դիմակներին, որոնց բաղադրության մեջ ներառված է: Այդ իսկ պատճառով, ածուխից պատրաստված դիմակները պարզապես հրաշալի են դեմքի համար:

Ակտիվացրած ածուխ օգտագործելու դեպքում՝

  • Անցնում է մաշկի՝ չափից շատ յուղայնությունը
  • Անհետանում են մաշկի վրայի սև կետերը
  • Անցնում են բորբոքումները (բշտիկներն ու սև կետերը)
  • Մաշկի ռելիեֆը հարթանում է
  • Ակտիվացրած ածուխը խորապես մաքրում է  մաշկն աղտոտումից:

Չնայած ածուխից պատրաստված դիմակներն այնքան էլ հաճելի տեսք չունեն՝ այնուամենայնիվ, դրանք  լավագույնս մաքրում են դեմքի ծակոտիներն ու թարմացնում են մաշկը:

Ածուխով դիմակներ. օգտագործման կանոնները

Որպեսզի ածուխով դիմակները ցանկալի արդյունք ապահովեն, պետք է մի քանի պարզ կանոնների հետևել:

acux-dimak

1. Չի կարելի դիմակ պատրաստելիս օգտագործել ժամկետանց ածուխի հաբեր:

2. Ակտիվացրած ածուխով դիմակը հազվադեպ է մաշկի վրա բացասական ազդեցություն ունենում: Մաշկի խնդիրներից խուսափելու համար դրանով պատրաստված դիմակը սկզբում փորձարկեք փոքրիկ հատվածում:

3. Շաբաթը մեկ անգամ (6 շաբաթվա ընթացքում) ածուխից դիմակներ պատրաստեք:

4. Ածուխով դիմակի հաջորդ կուրսը սկսեք միայն 2 ամիս անց:

5. Նման դիմակները խորհուրդ է տրվում դնել  դեմքը գոլորշուն պահելուց հետո:

Ակտիվացրած ածուխով լավագույն դիմակները

Ակտիվացրած ածուխով դիմակներ շատ կան, կարևոր է ընտրել նրանք, որոնց բաղադրիչները ձեզ հասանելի են:  Շատ կարևոր է նաև դիմակը հարմարեցնել մաշկի տեսակին:

1. Մաքրող դիմակ՝ ածուխից և կոսմետիկ կավից:  Ակտիվացրած ածուխի 1 հաբը մանրացրեք, խառնեք կանաչ կամ սև կավով (1թ/գ), խառնեք ամբողջը տաք կաթով (1ճ/գ), ապա ավելացրեք 1թ/գ ժելատին: Ամբողջը խառնեք, թողեք մնա 15 րոպե և տաքացրեք գոլորշու վրա՝ մինչև ժելատինը լուծվի:

maska-dlja-lica-s-aktivirovannym-ugljom

2. Ածուխից սառույց՝ յուղոտ մաշկի համար: Ակտիվացրած ածուխի 1 հաբը մանրացնել, վրան 10ճ/գ եռացրած ջուր լցնել, լավ խառնել, լցնել սառույցի ամանի մեջ և մի քանի օրով դնել սառցախցիկը: Նման սառույցի կտորներով կարող եք նույնիսկ ամեն օր մաքրել դեմքը:

3. Հանգստացնող դիմակ ածուխով և վարդի ջրով: 1ճ/գ մանրացրած ածուխի հաբին ավելացրեք 2ճ/գ վարդի ջուր և 2 կաթիլ թեյի ծառի յուղ:

4. Ածուխով և յոգուրտով դիմակ: 1ճ/գ ակտիվացրած ածուխը խառնել 2ճ/գ յոգուրտով և ավելացնել 1թ/գ կիտրոնի հյութ:

5. Ածուխով դիմակ՝ բորբոքումների դեմ: Ակտիվացրած ածուխի 2 հաբը մանրացրեք և խառնեք սովորական ջրով՝ այնքան, մինչև խյուս ստանաք:

6. Ածուխով և ալոէով դիմակ՝ բշտիկների դեմ: 1թ/գ մանրացրած ակտիվացրած ածուխը խառնեք 1թ/գ ալոէի հյութով և կես թեյի գդալ ծովի աղով, ավելացրեք 2 կաթիլ թեյի ծառի յուղ և 1ճ/գ սովորական ջուր, ամբողջը լավ խառնեք՝ մինչև խյուսանման զանգված ստանալը:

Ճիշտ պատրաստված դիմակը կարդարացնի ձեր բոլոր սպասելիքները՝ կբուժի բորբոքումները, կչորացնի բշտիկները, կկարգավորի ճարպագեղձերի աշխատանքը, և, որ ամենակարևորն է, կապահովի մաշկի խորը մաքրումը:

Աղբյուրը <a href="http://168.am/2016/02/14/595358.html">© 168.am</a></br>

Փաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել Հայրը դանակահարել է իր երկվորյակ երեխաներին և ինքնասպան եղելԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մարդկանց վրա․ 7 վիրավոր կաՀայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ Մխիթարյան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվել ԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր