Կասպից ծովում ռուսական տանկեր է այրվել. կա մեկ զոհ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿասպից ծովում ռուսական տանկերի վրա բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ մահացել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Interfax-ին հայտնել են Ռուսաստանի Աստրախանի նահանգի արտակարգ իրավիճակների բաժնից:
Տանկերի վրա գտնվել է 11 հոգի, որոնցից մահացել է ավագ մեխանիկը, իսկ մնացածը տարհանվել են վառվող նավի վրայից: Կրակի մարմանը միացել են նաև ադրբեջանական մի շարք նավեր: Առաջիկա ժամերին կրակի մարմանը կմիանա նաև ռուսական ավիացիան:
Ռուսական «Palflot» տանկերի վրա կրակը բռնկվել է Աստրախանից 800 կմ հեռավորության վրա՝ Թուրքմենստանի տարածքային ջրերում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



