«Ոտքի՛, Հայաստանի» շարժման ակտիվիստներին թույլ չտվեցին նստել Կառավարության շենքի աստիճաններին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամներին ոստիկանությունը այսօր՝ հուլիսի 30-ին, թույլ չտվեց նստել Կառավարության շենքի աստիճաններին:
Ոստիկաններն ակտիվիստներին ուժով հեռացրին աստիճաններից՝ պատճառաբանելով, որ այնտեղ նստելն անօրինական է։
Նախաձեռնության խորհրդի անդամ Դավիթ Սանասարյանը եւս մեկ անգամ կարողացավ ճեղքել ոստիկանական պատը եւ հասնել Հանրապետության հրապարակի «գորգին», սակայն ոստիկանները նրան կրկին գրկելով դուրս բերեցին մայթ:
Հիշեցնենք, որ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության հայտարարած 72 ժամը յսօր լրանում է, սակայն ակտիվիստները շարւնակում են մնալ Հանրապետության հրապարակում, քանի դեռ չեն հասել իրենց նպատակին եւ նստացույց չեն արել հրապարակի կենտրոնում` «գորգին»։ Նրանց շարունակում են հսկել մեծ թվով ոստիկաններ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



