Երևան, 27.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Եթե շատ տարիներ առաջ երգչուհի Ալլա Լեւոնյանի տատիկը չվախենար, այժմ երգչուհին կկրեր Անդրանիկ Օզանյանի ազգանունը

ԼԱՅՖ

Եթե շատ տարիներ առաջ երգչուհի Ալլա Լեւոնյանի տատիկը չվախենար, այժմ երգչուհին կկրեր Անդրանիկ Օզանայնի ազգանունը, քանի որ նրա պապը Զորավար Անդրանիկի եղբայրն է եղել:

Ապրիլի 24-ին ընդառաջ՝ Life.panorama.am-ին Ալլա Լեւոնյանը պատմել է իր ընտանիքի պատմության մասին. Նրա արամտներն էլ տանում են դեպի Արեւմտյան Հայաստան:

«Պապերս Վանից են եղել, բացի հորս հորից՝ պոլսահայ Գառնիկ պապիցս, ով եղել է Անդրանիկ Օզանյանի եղբայրը: Իմ հորաքույրները, ովքեր տարիքով հայիկիցս շատ մեծ են ու պապիկս Օզանյաններ են եղել: Երբ հայրս ծնվել է, պապիկս 62 տարեկան է եղել ու հայրս դեռ 3 տարեկանն էլ չի բոլորել, երբ մահացել է իր հայրը՝ մեր Գառնիկ պապը, այդ ժամանակ էլ Կոմունիստական ժամանակշրջանի խիստ բարքերից վախենալով՝ տատիկս որոշում է հայրիկիս ազգանունը փոխել եւ Լեւոնյան է կնքում նրան»,- պատմեց Ալլա Լեւոնյանն ու շարունակեց.

«Ցավում եմ, որ ոչ պապիկիս ենք տեսել, ոչ էլ տատիկիս, որպեսզի առավել մանրամասն իմանայինք, թե ինչն է պաճառը եղել ազգանվան փոփոխության, քանի որ Օզանյանների ազգից լինելն արդեն իսկ շատ մեծ հպարտություն է: Ժամանակին Սերո Խանզադյանը, երբ իր գիրքն էր գրում, գալիս էր մեր տուն, հայրիկիս հետ զրուցում տեղեկություններ իմանալու նպատակով, բայց այդ գիրքն էլ կիսատ մնաց, քանի որ Սերո Խանզադյանը մահացավ: Մանկությանս հիշողությունների մեջ կա, երբ տարբեր մարդիկ էին գալիս մեր տուն, հետաքրքրվում Օզանյանի տոհմից, գրի առնում, բայց քանի որ շատ բան չգիտեինք, որովհետեւ հայրս փոքր է եղել եւ մենք էլ հետո հետեւողական չեղանք, արդյունքում էլ պատմության էջերում մնացին մեր տոհմի թաքուն մանրամասները»:

Ալլա Լեւոնյանը նպատակ ունի տոհմածառ գրելու.

«Դեռ տարիներ առաջ ձեռնամուխ եղա մեր տոհմածառը գրելու, սակայն տեղեկություններս շատ-շատ քիչ են, որոշ բաներ գրում ենք, բայց հենց մի փոքր ուզում ենք խորանալ, կանգ ենք առնում, որովհետեւ անհայտ էջեր են մնում: Հույս ունեմ, որ կկարողանամ գտնել ազգիս հետ կապված մանրամասներն ու մի օր մեր տոհմածառը ամբողջական կդարձնեմ, չէ որ տարիներ հետո մենք էլ այդ տոհմածառի մի ճյուղն ենք լինելու, որը կհետաքրքրի մեր ծոռներին»,- նշեց նա:

Ալլա Լեւոնյանը, ով երեք երեխա ունի, շատ է կարեւորում իր ժառանգներին փոխանցել պատմական այս կարեւոր էջերը.

«Երեխաներիս մեջ չեմ սերմանում, թե մենք հայաստանցի ենք, մյուսն արցախցի, այն մյուսն էլ վանեցի. Մենք հայ ենք ու դա նրանք շատ լավ գիտեն, գիտեն նաեւ հայ լինելու պատիվն ու այդ «կոչմանն» արժանի լինելու կանոնները: Երեխաներս գիտեն, թե իրենց նախնիները որտեղ են ապրել, գիտեն, որ մեր ազգի հետ մեկ դար ու մեկ տարի առաջ անասելի դաժանություններ է կիրառել թշնամին, առավել մանրամասներին կտեղեկանան, երբ մեծանան: Հիմա ընտանիքով ամեն տարի  ոչ միայն ապրիլի 24-ին գնում ենք Ծիծեռնակաբերդ, հարգում անմեղ զոհերի հիշատակն ու պատասխանատվությամբ, որ պետք է շարունակենք բարձր պահել հայի պատիվը, տուն ենք վերադառնում»,- հավելեց երգչուհին, ով իր խոսքով՝ փորձում է հայրենասիրական երգերով եւս ծառայել հայրենիքին:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՍև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համարԱրարատ Միրզոյան, հիմա ասում եմ, մեռնենք էլ, ալիևյան սահմանադրությունը Հայաստանում չի’ ընդունվելու․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևյան սահմանադրության դեմ պայքարող մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը պետականությունն ու իր ազատությունը սակարկման առարկա չի’ դարձնելու. Վրույր ԱյվազյանՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՓաշինյանը պատռում է Հայաստանի ծննդյան վկայականն Ալիևի հրահանգով. Հարություն Հարությունյան36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՆոր սահմանադրությունը հանրության մեծ մասն ընկալում է որպես թշնամական երկրի պարտադրանք. Ավետիք Չալաբյան⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է. Հարություն ՄնացականյանՄեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԱյսօր տեղի ունեցավ Շաքիի դեպքով առաջին դատական նիստըՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի հրահանգով գրված սահմանադրությանը կողմ քվեարկելու դեպքում մենք կդավաճանենք մեր հայրենիքը, կնմանվենք ՔՊ-ին. Ռուբեն ՄխիթարյանԱդրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. hetq.am Չինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարում Նոյեմբերի 27-ից Աղասի Խանջյան 7 հասցեի կանգառի կետը կտեղափոխվի Աղասի Խանջյան 9 հասցե. Երևանի քաղաքապետարան Այսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել. տեսանյութԹրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ ներում է շնորհել երկու հնդկահավի Անի Ավետիսյանը ի վիճակի չէ մասնակցել ադրբեջանցի զինվորի դատական նիստին. դեմ է, որ երեխաներն էլ մասնակցեն Շարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Կոբախիձեն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը ՔՊ-ն Ալիևին պարտված իշխանություն է. Հայաստանին պարտադրվող Սահմանադրությունն այդ պարտության հետևանքն է. Հայկ ՖարմանյանՄեր երկրի տնտեսության կայուն հենքերից է ատոմակայանը, որը փակելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանԵրևանում Ամանորի տոնական ձևավորման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունը Ռուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. Պեսկով Իշխանությունների կամքով քաղաքական համակարգերը մեր երկրում գնալով վերանում են. Մենուա ՍողոմոնյանՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով բախվել են 5 մեքենա․ մեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռային ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններով Ucom-ում հյուրընկալվել են FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցները Նախատեսվում է ներդնել մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման երկաստիճան համակարգ Առևտրի կենտրոններից մեկում 41-ամյա տղամարդ է ինքնասպան եղել Սուպերհամակարգիչը թարմացրել է ՉԼ-ի ֆավորիտների վարկանիշը լիգայի փուլի 5-րդ տուրի խաղերից հետո Որքան պետք է հակահայ լինես, որ այլ երկրի հրահանգով Հայաստանում Սահմանադրություն փոխես ու հրաժարվես հայ ժողովուրդ եզրույթից. Լենա ՄաթևոսյանՆիկոլ Փաշինյանն առաջին հայն է, որը փորձում է Ալիևի հրահանգով հայ ժողովրդին սահմանադրություն պարտադրել. Իրինա ՅոլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ուսուցիչների ժամանակը չի գնահատվում, և ստեղծում են հավելյալ արհեստական նոր խնդիրներ. Աննա ԿոստանյանԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունը Պուտինը և Թրամփն ունեն գործնական, պրագմատիկ և բարեկամական հարաբերություններ. Պեսկով