Երևան, 26.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայերի նոր ցեղասպանություն մենք թույլ չենք տալու. ՀՀ Նախագահի ուղերձը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է. 

«Սիրելի´ հայրենակիցներ,

Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Մեծ եղեռնից անցել է արդեն մեկ դարից ավելի: Ի՞նչ է փոխվել: Առաջինը՝ փոխվել ենք մենք: Մենք վերածնվել ենք որպես ազգ և որպես պետություն: Մենք ապացուցել ենք մեզ և աշխարհին, որ թուրքական ցեղասպանական ծրագրերը տապալվել են: Արդարության հաղթանակի համար մեր պայքարը շարունակվում է: Ի՞նչ չի փոխվել: Չեն փոխվել պաշտոնական Թուրքիայի ժխտողական կեցվածքը և թշնամական վերաբերմունքը հայկական ամեն ինչի հանդեպ: Սա հանցագործության ուղղակի շարունակությունն է արդեն մեր օրերում: ՄասամÕ ¢ փոխվել է թուրքական հասարակությունը: Այսօր նա իր պատմության մասին գիտի ավելին, քան գիտեր երեկ: Վաղը իմանալու է ավելին, քան գիտի այսօր, եթե իհարկե չխեղդեն ազատ խոսքն ու մամուլը, չգնդակահարեն և չձերբակալեն պատգամավորների, հասարակական գործիչների ու խմբագիրների: Ճշմարտությունը, թեև դանդաղ, բայց բացում է մարդկանց աչքերը:

Սիրելի´ հայրենակիցներ,

Այս օրերին դեռ չեն հանդարտվել հույզերն ու ապրումները, քննարկումներն ու վերլուծությունները` կապված ապրիլի 2-5-ը տեղի ունեցած պատերազմական գործողությունների հետ: Ադրբեջանը կրկին պատերազմ սկսեց Արցախի դեմ: Կրկին մեծ կորուստներ կրելով` հետ շպրտվեց: Ադրբեջանի իրական նպատակը կամ ավելի ճիշտ՝ երազանքը Արցախի գրավումն ու հայաթափումն է, ինչի արդյունքում Արցախի բնակչությունը մասամբ պետք է բնաջնջվի, մասամբ բռնագաղթի:

Այսօր` 2016 թվականի ապրիլի 24-ին, ես հայտարարում եմ ի լուր աշխարհի. հայերի բնաջնջում կամ բռնագաղթեցում Արցախում չի լինելու: Հայերի նոր ցեղասպանություն մենք թույլ չենք տալու: Մենք ասելով` նկատի ունեմ հայ ժողովրդին, նրա բոլոր հատվածներին, նկատի ունեմ հայոց միասնականությունը:

Սիրելի´ հայրենակիցներ,

Այսօր, գլուխ խոնարհելով մեր անմեղ զոհերի հիշատակի առջև, մենք արձանագրում ենք մեր ժողովրդի բացառիկ միասնականությունն ու կամքը՝ կառուցելու ազատ, խաղաղ ու ժամանակակից երկիր, համայն հայության հզոր հայրենիք, ուր վերադառնում են Հայոց ցեղասպանության զոհերի և հրաշքով փրկվածների սերունդները»:

 

«Իմ հույսն Աստված է ու ժողովուրդը»․ Նազենի Հովհաննիսյան Փարիզի Աստվածամոր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագ է մատուցվել Անտառային հրդեհները Ջորջիայում ոչնչացրել են ավելի քան 120 տուն եւ շարունակում են սպառնալ բնակիչներին Ադրբեջանն ու Ուկրաինան կարող են համատեղ արտադրել ռազմարդյունաբերական համալիրի արտադրանք․ Ալիև Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանը վերսկսել է թռիչքները Հազարավոր իuրայելgիներ հավաքվել են Թել Ավիվում՝ կառավարության դեմ հանրահավաքի Իրանը վստահ չէ, որ ԱՄՆ-ն պատրաստ է երկխոսության․ Արաղչի Սահմանափակումներ ՌԴ օդանավակայաններում․ ո՞րն է պատճառը Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ Վազգեն Թևանյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ հաղթելով ադրբեջանցի մարզիկին Օրբանը հրաժարվել է Հունգարիայի խորհրդարանի պատգամավորական մանդատից Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Գոհար Ավետիսյանը կիսվել է նոր ֆոտոշարքով Լիբանանում իսրայելական գրոհների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 2.496-ի Ուկրաինան և Ադրբեջանը վեց համաձայնագիր են ստորագրել Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Պետանվտանգության ծառայության տվյալների արտահոսքի գործով Կիրակնօրյա պատարագներ՝ Արագածոտնի թեմի եկեղեցիներում Ով էր ծեծի ենթարկել և մահվան հասցրել մեկ տարեկան երեխային․ զոքանչը փեսայի դեմ ցուցմունք է տվել Իրանը ԱՄՆ-ին Պարսից ծոցում շատ ավելի մեծ վնաս է պատճառել, քան խոստովանում են հանրայնորեն. NBC News Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը և Ադրբեջանի ԱԳՆ-ի դատապարտումը. Էդմոն ՄարուքյանԹրամփը չեղարկել է իր ներկայացուցիչների այցը Իսլամաբադ Այս օրը հիշվելու է որպես խաբված քաղաքացու օր. Ալիկ ԱլեքսանյանԳարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Երկար ժամանակ ջուր չի լինել Ադրբեջանն Ուկրաինային հինգ ուղևորատար ավտոբուս է նվիրել Իրանի պատվիրակությունը մեկնել է Իսլամաբադից Արտակարգ իրավիճակ՝ Երևանի Նորագավիթ թաղամասում. կեղտաջրերը լցվում են տան նկուղներ Փողը, թե՞ գաղափարը․ ի՞նչն է իրականում ձևավորում ընտրությունների արդյունքը․ Էդմոն ՄարուքյանՖուտբոլի ԱԱ եզրափակչի տոմսերը վաճառվում են ՖԻՖԱ-ի կայքում՝ մեկ տոմսի արժեքը 1.9 միլիոն եվրո է 41-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ապառաժ քարին․ կա վիրավnր Ահա, թե ինչպես են «լվանում» ցեղասպանին և մանիպուլացնում ժողովրդին․ Էդմոն ՄարուքյանՀանրապետության գետերում ջրի ելքերը (լուսանկար) «Նրանք ուժեղ են». «Արարատ-Արմենիա-2013»-ի պատանի ֆուտբոլիստները Սոչիում արծաթե մեդալ նվաճեցին (Տեսանյութ)Վիեննայի Սբ Ստեփանոս մայր տաճարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն Ամենամյա Ծաղկահավաք միջոցառումն այս տարի տեղի կունենա ապրիլի 26-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում Ըմբիշ Արսեն Հարությունյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Զախարյանը պարզապես վատնեց իր ֆուտբոլային կարիերայի մի քանի տարիները. Բիլյալետդինով ԱՄՆ-ում նշել են նախագահի հավանական թեկնածուի անունը Սիրիայից և Իրաքից Հայաստան տեղափոխված անձինք ամեն պահի վախենում են, որ կհայտնվեն փողոցում․ Shamshyan Հայերի գենետիկական կոդը գրեթե անփոփոխ է մնացել վերջին 3000-4000 տարիների ընթացքում, ինչը հազվադեպ երևույթ է համաշխարհային պատմության մեջ Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը տեսանյութ է հրապարակել Սամվել Կարապետյանի հետ թիմի հանդիպումիցՄակրոնը հայտնել է, որ Հորմուզի նեղուցի աշխատանքի վերսկսման ջանքեր է գործադրում Զրույց Պահեստազորի սպաների միության ներկայացուցիչների հետ՝ հույսի, միասնության և այն փոփոխությունների մասին, որ Սամվել Կարապետյանն է բերելու. Նարեկ ԿարապետյանԶելենսկին առաջարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ անցկացնել Ադրբեջանում Ամեն ինչը փաստերով կներկայացվի մայիսին․ Արշակ ԿարապետյանԴավաճանված ու խաբված քաղաքացու օրը. Աննա Մկրտչյան ԱՄՆ բանակը հարվածել է թմրանյութերի շրջանառությամբ զբաղվող նավի Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար