Հռոմում ձերբակալվել է ահաբեկչական գործունեության մեջ կասկածվող անձ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊակիստանյան ծագում ունեցող Բրիտանիայի քաղաքացին ձերբակալվել է Իտալիայի մայրաքաղաքում տեղական իրավապահ մարմինների կողմից: Նրան կասկածում են ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունենալու մեջ:Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ 34-ամյա տղամարդուն տեղափոխել են մայրաքաղաքի «Ռեջինա Քոելի» բանտը:
Երբ կասկածյալին կանգնեցրել են փաստաթղթերը ստուգելու համար, նա այլ մարդու բրիտանական անձնագիր է ներկայացրել: Ոստիկանությունը պարզել է, որ անձը Միացյալ Թագավորությունում գտնվում է հետախուզման մեջ: Իր հետ մեծ գումար ունեցող կասկածյալը չի կարողացել հիմնավորել Իտալիայում իր գտնվելը: Հետաքննությամբ զբաղվում է ոստիկանության հատուկ ստորաբաժանումը՝ Ինտերպոլի հետ համագործակցությամբ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



