Հայ ժողովրդի տառապանքը Արևելքի բոլոր ժողովուրդների ցավն է. լիբանանցի քաղաքական գործիչ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼիբանանում մեծությամբ երկրորդ քրիստոնեական կուսակցության՝ «Լիբանանյան ուժերի» առաջնորդ Սամիր Գեագեան Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի առնչությամբ շեշտել է, որ այդ օրերի նահատակները երբեք չեն մոռացվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լիբանանցի քաղաքական գործիչն իր Թվիթերի միկրոբլգում նաև նշել է, որ մոռացությունը երկրորդ մահ է, ուստի և անթույլատրելի է մոռանալ Հայոց ցեղասպանություն ը:
«Ապրելու մեր կամքն ավելի ուժեղ է, քան մահը: Այսօր մենք չենք մոռանում, որպեսզի մեր նահատակները նորից չմահանան»,- նշել է Սամիր Գեագեան:
Նա նաև ընդգծել է, որ հայ ժողովրդի տառապանքը Արևելքի բոլոր ժողովուրդների ցավն է:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



