Արաս Օզբիլիսն անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի թեկնածու և իսպանական «Ռայո Վալյեկանո» ակումբի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը «Instagram»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին: «Արմենպրես»-ը հայտնում է, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կիրառել է #1915 և #peace հեշթեգերը:
Արաս Օզբիլիսը լուսանկար էլ է տեղադրել, որտեղ պատկերված է մարդաշատ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: Կից գրառման մեջ նշված է. «Այլևս երբեք»:
Հետաքրքիր է, որ 26-ամյա Օզբիլիսի տրանսֆերի իրավունքը պատկանում է թուրքական «Բեշիկթաշ»-ին, որտեղ ֆուտբոլիստը պետք է վերադառնա գալիք ամռանը: Մինչև մրցաշրջանի ավարտը, սակայն, վարձակալությամբ հանդես է գալու իսպանական «Ռայո»-ում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



