Ֆրանսիայի խոշոր քաղաքներում անցկացվում են հիշատակի արարողություններ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖրանսիայի խոշոր քաղաքներում ապրիլի 24-ին տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, Մարսելում Ապրիլի 24-ի պողոտայում` Բոմոն հուշարձանի մոտ, հավաքվել է մի քանի հազար մարդ` ինչպես մարսելահայեր, այնպես էլ տեղի հասարակական և քաղաքական գործիչներ: Նրանք իրենց պահանջատիրությունն են արտահայտել` պահանելով միջազգային հանրությունից ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հաստատել արդարություն:
Մոնպելյեում տեղի հայությունը ծաղիկներ է խոնարհել հայկական խաչքարի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ:
Ստրասբուրգի կայարանամերձ հրապարակում ևս մոտ 300 մարդ Հայաստանի ու Արցախի պետական դրոշներով բողոքի ցույց է անցկացրել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



