Երևան, 27.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Միշել Տեր-Զաքարյանը հեռանում է «Նանտ»-ից

ՍՊՈՐՏ

 Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ֆրանսիական «Նանտ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին: 53-ամյա ֆրանսահայ մասնագետը beIN Sports հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ տարաձայնություններ ունի ակումբի նախագահ Վալդեմար Կիտայի հետ:

«Իմ պայմանագիրն ավարտվում է ամռանը: Ցանկանում եմ, որ ամեն ինչ հստակ լինի. հաջորդ մրցաշրջանում ես չեմ լինի «Նանտ»-ի գլխավոր մարզիչ: Ես ցանկություն չունեմ աշխատել պարոն Կիտայի հետ, քանի որ չկա փոխհամաձայնեցում, դրա համար որոշել եմ չլինել այս ակումբի մարզիչ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Միշել Տեր-Զաքարյանը: 

Փոխարենը, մարզիչն ընդգծել է, որ շատ գոհ է «Նանտ»-ի ողջ անձնակազմի աշխատանքից և շատ ուրախ է, որ իրենց հաջողվել է ակումբը բերել Լիգա-1 և այստեղ անցկացնել երեք տարի: «Ինձ ամենից շատ անհանգստացնում է այն, որ իմ սիրտը կմնա «Նանտ»-ի հետ: Շնորհակալություն երկրպագուներին, ովքեր միշտ եղել են մեզ հետ»,- ասել է Տեր-Զաքարյանը:

Ֆրանսահայ մասնագետը «Նանտ»-ը գլխավորել է 2012 թվականից և առաջին մրցաշրջանից ստացել Լիգա-1 վերադառնալու ուղեգիր:

Տեր-Զաքարյանը Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 4 խաղ` 1996-1997 թվականներին, որից հետո ավարտել է ֆուտբոլիստի կարիերան:

Զելենսկին Արևմուտքից պահանջել է ուժեղացնել ՀՕՊ-ի մատակարարումները Արագածոտնում բախվել են Թուրքիայի քաղաքացու վարած կցորդիչով բեռնատարը և ձնամաքրման տրակտորը Գազայում զոհերի թիվն անցել է 71 հազարը Այս տարի ուժեղ Հայաստանը կհաղթի․ Նարեկ ԿարապետյանՈւսուցիչները ԳԹԿ-ից պահանջում են մինչև երկուշաբթի 4 քայլ կատարել Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկում ուսուցչուհին հոգեբանական բռնության է ենթարկել 5-րդ դասարանի աշակերտուհուն Երևանում ձյուն գալու է. Հայհիդրոմետի տնօրենը հայտնում է Գուլյայպոլեի մեծ մասը անցել է Ռուսաստանի բանակի վերահսկողության տակ Ձյուն ու բուք ՀՀ-ում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին «Toyota Altezza»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ Մեր երկրին պետք է քաղաքի` քայլ առ քայլ զարգացման պլան, որպեսզի մենք քսանմեկերորդ դարի քաղաք ունենանք․ Նարեկ ԿարապետյանՇերեմետևո օդանավակայանում սահմանվել են ժամանակավոր թռիչքային սահմանափակումներ «ՀայաՔվեն» ամփոփում է 2025 թվականը «Մթնոլորտային ցուրտ ճակատն ուշ երեկոյան կներխուժի ՀՀ տարածք»․ Սուրենյան Այսօր Բաքվի բանտում գտնվող Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է ԱԹՍ-ները հարձակվել են Մոսկվայի վրա Թբիլիսիի դատարանը կալանավորել Է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարին 2025 թվականի առողջապահության ոլորտի հինգ ամենակարևոր նվաճումները Էջմիածնում բախվել են Երևանից դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու օտարերկրացու Chevrolet Volt-ը Թրամփը կարող է Զելենսկուն տալ «վերջին հնարավորությունը» խաղաղության շուրջ համաձայնության համար Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Lexus»-ը տապալել է էլեկտրասյունը, հայտնվել երթևեկելի գոտում Շիրակի մարզում կրակել են Գյումրիում հայտնի դաջվածքներ անող տղամարդու աչքին Նոր հասցեում հաշվառվելն այսուհետ կարող է իրականացվել առցանց եղանակով Ձյուն է տեղում, բուք է․ ինչ իրավիճակ է ճանապարհներին Մեսսին կարող է վերադառնալ «Բարսելոնա». El Nacional Զրույց-քննարկում Նոր Նորքի և Ավանի բնակիչների հետ. ՀայաՔվեԲժիշկ Մյասնիկովը կիսվել է իր երիտասարդության գաղտնիքով Հետվճարը չի կարող լուծել թոշակառուների խնդիրները․ Դավիթ ՀակոբյանԿայացավ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի տարվա ամփոփիչ երեկոն«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աշխատակազմն առատ նվերներով այցելել է Գյումրի՝ հարյուրավոր փոքրիկների համար իրականություն դարձնելու Նոր տարվա հրաշքըԳազպրոմը զգուշացնում է ԵՄ-ն Trip-ում փայ է ուզում, Սյունիքում նոր զարգացումներ են սպասվում «Մեր ձևով» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանը նույնիսկ անազատության մեջ շարունակում է հոգալ հայ մանուկների մասին Թրամփը նախազգուշացրել է Զելենսկուն Արցախցիների վերադարձի իրավունքը քաղաքական առևտրի առարկա չէ. Ավետիք ՉալաբյանՄետաղների գների աճի պատճառով Հայաստանի հանքերը 2026 թ-ին ավելի շատ հարկ կվճարեն. ՋհանյանՔաղաքական կոնսոլիդացիայի բանաձևը․ ընդդիմություն՝ մի քանի խոշոր կոալիցիաներով․ Արմեն Մանվելյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը սրտանց շնորհավորում է Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին` ծննդյան օրվա առիթովՁյուն, քամու ուժգնացում, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ ցանկանում են դուրս մղել ՌուսաստանինՅունիբանկը թողարկել է նվեր քարտեր Շղթայական վթար, Արագածոտնում բախվել են Թուրքիայի քաղաքացու վարած բեռնատար, ավտոքարշակ ու տրակտորՈրտեղ երբ ու ինչպես են նշում Ամանորը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․Արժույթի միջազգային հիմնադրամի գործունեության մեկնարկը, գերնոր աստղի պայթյունը. «Փաստ»Խոշոր վթար` Օհանավանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ընդդիմադիր գործիչները՝ դատախազության թիրախում Բացառապես քաղաքական «ակցիա». կարճաժամկետ շահույթը երբեք անվտանգություն կամ ինքնիշխանություն չի կառուցում. «Փաստ»Աֆրիկյան ստարտափը ստեղծում է արևային էներգիայով աշխատող մինի-էլեկտրական մեքենաներՊետք չէ նոր հեծանիվ հորինել իշխանափոխության համար. Իվանիշվիլին հաղթեց Սահակաշվիլիին. Էդմոն ՄարուքյանԱդրբեջանական բենզինի ներկրումը ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական հարց է, այլ՝ «բարտեր». Կամենդատյան