Կոալիցիայի զորքերը Եմենում մտել են «Ալ-Քաիդա»-ի կողմից վերահսկվող քաղաք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵմենի կառավարական և Արաբական Միացյալ Էմիրությունների զորքերը մտել են Եմենի արևելքում գտնվող Էլ-Մուկալլա նավահանգստային քաղաքը, որն արդեն մեկ տարի է վերահսկվում է «Ալ-Քաիդա»-ի տեղական թևի կողմից: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը:
Տեղացի բնակիչները հայտնել են, որ երբ կոալիցիայի ռազմական տեխնիկան և զինվորականները մտել են Էլ-Մուկալլա, «Ալ-Քաիդա»-ի զինյալները սկսել են լքել քաղաքը:
Քաղաքի համար կռիվը շարունակվում էր արդեն մեկ տարի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է ԱՄԷ-ի խնդրանքը Եմենում ռազմական գործողություններին աջակցելու մասին, որտեղ գտնվում են «Ալ-Քաիդա»-ի զինյալներ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



