Մենք պետք է միասնական լինենք՝ հասնելու Հայոց ցեղասպանության ճանաչմանը. Քիմ Քարդաշյան
ԼԱՅՖՌեալիթի շոուների աշխարհահռչակ հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության տարելիցի առնչությամբ գրառում է կատարել «Ինստագրամ»-ի իր էջում:
Նա գրել է.«Չեմ հավատում, որ արդեն մեկ տարի անցավ, ինչ զարմուհիներս, Քլոեն, Քանյեն, Նորթն ու ես այցելեցինք Հայաստան և այնքան նոր բան իմացանք մեր ընտանիքի պատմության մասին:
Այսօր Հայոց ցեղասպանության 101րդ տարելիցն է: Շուրջ 1,5 միլիոն հայեր սպանվեցին Օսմանյան կայսրության կողմից: Այսօր ինձ և ողջ աշխարհում միլիոնավոր հայերի համար չափազանց կարևոր հիշատակի օր է: Մենք պետք է միասնական լինենք` հասնելու Հայոց ցեղասպանության ճանաչմանը»։

1
33-ամյա հարսը թունավորել է սկեսուրին՝ իր սենյակի դուռը առանց թակելու բացելու համար
2
35-ամյա կինը մարդասպաններ է վարձել ամուսնու սիրուհուն վերացնելու համար
3
Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերով
4
Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին
5
43-ամյա հայրը փորձել է փրկել որդուն, բայց չի կարողացել՝ մահացել է



