Այս գիշեր Տավուշի ուղղությամբ արձանագրվել է հրադադարի խախտման 38 միջադեպ. ՀՀ ՊՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլի 24-ի լույս 25-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 38 միջադեպ:
Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Բացի հրաձգային զինատեսակներից` կիրառվել է նաեւ ՌՊԳ-7 տիպի նռնականետ:
«ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում եւ վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը»,-ասված է հաղորդագրության մեջ:
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



