Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեր թշնամին ընդամենը մի քանի օր առաջ Արցախում ապացուցեց, որ իր կեղտոտ տեսակը դարն էլ չի փոխում. Արամ MP3

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը զրուցել է երգիչ, հումորիստ Արամ MP3-ի հետ: Նրա նախնիները եւս Արեւմտյան Հայաստանից են եղել: Այսօր Արամը, ցավում է, որ շատ մանրամասների չի տիրապետում, բայց իմացած պատմությունն էլ արժեւորում է ու կարեւորում  դրա փոխանցումը գալիք սերունդներին.

«Շատ բան չգիտեմ, պատմությունս փոքրիկ է, բայց եւ շատ թանկ: Հայրական կողմով մերոնց մի մասը  Կարսից են եղել, մյուս մասը Նախիջեւանից: Պապիկս պատմել է, որ Հայոց ցեղասպանության ժամանակ իր նորածին հորեղբայրը խեղդվելով մահացել է. Երբ տանեցիներն արագ-արագ  իրերն են հավաքել եւ  տեղադրել կառքի վրա, այդ ժամանակ պապիս նորածին հորեղբայրը մնացել է այդ իրերի արանքում ու խեղդվել: Միայն պատկրացնելն արդեն սարսափելի է, միշտ մտածում եմ, թե ինչքան ծանր ու լարված իրավիճակում են եղել նրանք, որ անգամ նորածին փոքրիկին չեն նկատել ու  դեռ ինչքան նման խեղված ճակատագրեր են եղել այդ ընթացքում»,- ցավով նշեց Արամն ու հայտնեց.

«Քանիցս փորձել եմ ավելի շատ մանրամասներ իմանալ արմատներիս մասին, բայց ցավոք, չի հաջողվել: Արդյունքում մնում է շատ խնամքով պահել ունեցած տեղկություններն ու փոխանցել հաջորդ սերունդներին: Տղաս դեռ փոքր է, իր նախնիների պատմության դաժան դրվագների մասին չգիտի, բայց երբ մեծանա անպայման անձամբ ինձնից կլսի, կտեղեկանա, որպեսզի ինքն էլ հետո փոխանցի մյուս սերունդներին. Սա ցավ է, որ ժամանակը չի բուժի ու մոռացնել չի տա»:

Արամ MP3-ն հիշում է, որ դեռ մանկուց շատ հաճախ է գնացել Ծիծեռնակաբերդ, մինչ այսօր էլ կարեւորում է գնալ Եղեռնի զոհերի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին.

«Հայրական տունս Ծիծեռնակաբերդին շատ մոտ էր ու մենք էլ ընկերներով շատ հաճախ էինք գնում հուշահամալիր, իսկ ապրիլի 24-ին նույնիսկ մի քանի անգամ էինք բարձրանում: Այդ ավանդույթն, ինչպես գրեթե յուրաքանչյուր հայ ընտանիքում,  մեր ընտանիքում էլ պահպանվել է. ամեն տարի արդեն նաեւ իմ ստեղծած ընտանիքով ենք գնում Ծիծեռնակաբերդ ու հարգում անմեղ զոհերի հիշատակը: Տղաս անգամ, երբ շատ փոքր էր ու չէր քայլում, մենք տանում էինք նրան մեզ հետ, իսկ այսօր ինքն անձամբ է խոնարհվում անմար կրակի մոտ եւ ծաղիկ դնում միլիոն ու կես զոհերի հուշահամալրիում»,- նշեց նա:

Իսկ զրույցի վերջում Արամը հույս հայտնեց՝ մի օր աշխարհն արդար դատավճիռ կընդունի.

«Մեր պարագայում լավատեսությունը մեծ ուժ է տալիս առաջ գնալու համար, ես  հույս ունեմ, որ մի օր արդար դատավճիռ կլինի այս հարցի շուրջ, իսկ մեզնից կախված է այն, որ ինչպես մեզ են փոխանցել մեր պատմության մասին տեղեկություններն, այնպես էլ մենք դրանք փոխանցենք, քանի որ պայքարը մի սերունդով կանգ չի առնում: Իհարկե, նոր սերունդների մեջ ատելություն սերմնալն էլ ճիշտ չէ, սակայն անհրաժեշտ տեղեկատվության փոխանցմամբ՝ նոր սերունդներն էլ կիմանան, թե ինչպես զգուշանան թշնամուց, քանի որ մեր թշնամին ընդամենը մի քանի օր առաջ Արցախում ապացուցեց, որ իր կեղտոտ տեսակը դարն էլ չի փոխում»:

 

ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել Հայրը դանակահարել է իր երկվորյակ երեխաներին և ինքնասպան եղելԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մարդկանց վրա․ 7 վիրավոր կաՀայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ Մխիթարյան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվել ԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար