Երևան, 27.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քլունին ստիպեց աշխարհին խոսել հայերի ձայնով. միջազգային ԶԼՄ-ների անդրադարձը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները լայնորեն լուսաբանել են Հայաստանի մայրաքաղաք Երևանում ապրիլի 24-ին իրականացված «Ավրորա» մրցանակաբաշխությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, The New York Time s-ը նշել է, որ Բուրունդիի Խաղաղության տան (Maison Shalom) հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն արժանաժել է առաջին մրցանակին: «Մրցանակը ստեղծվել է ի հիշատակ մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության»,- գրում է թերթը: Այն ներկայացնում է մրցանակակրի` Բարանկիցեի պատմությունը և նշում, որ բացի ստացած 100 հազար ԱՄՆ դոլարից, 1 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրվի երեք կազմակերպությունների՝ մարդասիրական օգնության, որբերին խնամելու և երեխաների աղքատության դեմ պայքարելու նպատակով: Դրանք են՝ Fondation du Grand-D uc et de La Grande-Duchesse du Luxembourg (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի և Մեծ Դքսուհու հիմնադրամ), Fondation Jean-François Peterbroeck («Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամ) և Fondation Bridderlech Deelen Luxembourg («Բրիդերլեխ Դելեն» հիմնադրամ):

Բրիտանական The Telegraph պարբերականը մեջբերել է մրցանակաբաշխության ժամանակ Քլունիի հորդորն աշխարհին, որով կոչ էր արել հիշել, որ փախստականները սովորական մարդիկ են` «իմ և ձեզ նման»: «Պարզագույն ճշմարտությունն այն է, որ մենք բոլորս այս գիշեր այստեղ ենք, քանի որ ժամանակին ինչ-որ մեկը բարություն է արել: Մենք բոլորս այն լավ մարդկանց ուսերին ենք, ովքեր չանտեսեցին մեզ, երբ մենք դրա կարիքն ունեինք»,- մեջբերել է լրատվամիջոցը` ներկայացնելով Իռլանդիայից եկած Քլունիների պատմությունը: Պարբերականը գրել է, որ «Ավրորա» մրցանակի առաջին հաղթողն այն մարդն է, ով 30 հազար մարդ է փրկել:

«Մի անգամ Հիտլերն ասել է. «Սակայն ո՞վ է հիշում հայերին: Պատասխանն է` ամբողջ աշխարհը: Ահա թե ով»,- «Ավրորա» մրցանակաբաշխության ժամանակ Ջորջ Քլունիի խոսքերն է մեջբերել The Hollywood Reporter-ը` նշելով, որ հայտնի դերասանն ու գործիչը ողջ աշխարհին հորդորել է ճանաչել հայերի նկատմամբ 1915 թվականին իրականացված կոտորածները որպես Հայոց ցեղասպանություն: Լրատվամիջոցը նշում է, որ թեպետ ողջ աշխարհում շատ երկրներ են պաշտոնապես 1915-ի դեպքերն անվանել «ցեղասպանություն», սակայն ԱՄՆ-ն դեռ այդ քայլը չի կատարել:  The Hollywood Reporter-ն ընդգծում է, որ այս հարցում մեծ դիմադրություն է ցույց տալիս Թուրքիան:

«Քլունին կարևոր ձայն է դարձել` ի պաշտպանություն այն երկրների, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ինչը, ի դեպ, չի արել Միացյալ Նահանգները»,- գրում է USA Today լրատվականը` ներկայացնելով մրցանակաբաշխության մանրամասներն ու դրա հաղթողի անձնական պատմությունը:

«Օսկարակիր դերասանը պատմել է իր նախնիների պայքարի պատմությունը, ովքեր 19-րդ դարում հեռացել են Իռլանդիայից, և կոչ արել մարդկանց հավատալ, որ իրենք կարող են ինչ-որ բան փոխել»,- նման խոսքերով բրիտանական The Guardian պարբերականն անդրադարձել է «Ավրորա» մրցանակաբաշխության ժամանակ հայտնի դերասան Ջորջ Քլունիի ելույթին: Լրատվամիջոցը ներկայացրել է մրցանակաբաշխության մանրամասներն ու դրա հաղթողին: The Giardian-ը պատմել է, որ նախքան երեկոյի արարողությունը` Քլունին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ այցելել է հուշահամալիր` հարգելու «այն 1 .5 միլիոն հայերի հիշատակը, ովքեր սպանվել են Օսմանյան կայսրությունում»: «Մրցանակաբաշխության ժամանակ Քլունին կոչ արեց աշխարհին ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»,- գրել է բրիտանական լրատվամիջոցը:

«Ավրորա» մրցանակաբաշխությանն անդրադարձել է նաև BBC-ն` նշելով, որ դա հումանիտար մրցանակ է` հիմնված Հայոց ցեղասպանության վերապրածների կողմից` ի հիշատակ նրանց, ովքեր փրկել են իրենց:

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ․ 20-ամյա տղան պատմում է, թե ինչպես է սպшնել մորը Մենք Թրամփի հետ կքննարկենք օրակարգի բոլոր հարցերը, առաջին հերթին՝ Իրանը. Նեթանյահու Երբ կավարտվի ռnւս-nւկրաինական պատերազմըՆավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանՕդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը էապես չի փոխվի Որքա՞ն բարձր են TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին. Սուրեն Սարգսյան Եթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա ԿոստանյանԵղվարդի ապօրինի hրաձգարանում զինանnց է հայտնաբերվել. ՆԳՆ (տեսանյութ) «Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Հաճախակի քոր, մաշկի գունափոխում, ինչպես է զարգանում թաքնված քաղցկեղըԳազ չի լինի հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջ100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել էԴանա Ուայթը հայտնել է վնասվածքի պատճառով Քոնոր Մաքգրեգորի բացակայության ժամկետը Ուկրաինայի նախագահի վարքագիծը հիշեցնում է անարխիuտների վարքագիծը. Բաղայի Ավետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցԹրամփը դիտարկում է Իրանի հետ իրավիճակի զարգացման երեք տարբերակ. NYT Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարել Իսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահшցել է Երևանում 46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողության կասկածանքով Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՕդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. Գագիկ Սուրենյան 8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում ենԻրանի դեմ գործողության սկզբից ի վեր ավելի քան 600 ամերիկացի զինվnրական է տnւժել. NYT Մեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի վրա nչնչացրել են ուկրաինական 276 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են բանակցություններ վարել միջնորդների միջոցով. Բաղայի Ուկրաինական ԶՈւ-ն գիշերը մի շարք hարվածներ է հասցրել Ռուսաստանի Ռոստով քաղաքին Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Թրամփը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ում Իրանի դեմ պшտերազմի համար զինшմթերքի պակաս կա. WSJ 2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության Վթար է․ հուլիսի 27/28-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ռուսաստանի դեսպանին կանչել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի ԱԹՍ-ների արտադրության և լոգիստիկ օբյեկտներին Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Ավերիչ հրդեհներ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում․ տարհանվածների թիվը հասել է 220 հազարի Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան գիշերը հարվածել է Ղրիմին և Տյումենի նավթավերամշակման գործարանին Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան 2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով Տարադրամի փոխարժեքները՝ այսօր