Երևան, 03.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Էրդողանը այսօր ժամանելու է Բաքու. ի՞նչ պետք է սպասել այդ հանդիպումից

ԲԼՈԳ

Կոնստանտին Տեր-Նակալյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Էրդողանը այսօր ժամանելու է Բաքու, որտեղ տոլերանտությանը նվիրված ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի գլոբալ ֆորումին մասնակցելու պատրվակով, երկկողմ հանդիպում է ունենալու Իլհամ Ալիևի հետ։ Ի՞նչ պետք է սպասել այդ հանդիպումից։

Թերևս բարդ է դատել «լավ» կամ «վատ» կատեգորիաներով, որովհետև ամեն ինչ հարաբերական է։ Եթե մենք ընդունում ենք այն հիպոթեզը, որ պատերազմական ակտիվ գործողությունների վերսկսումն անխուսափելի է ու զուտ ժամանակի հարց է, և սա առանցքային կետ ենք համարում մեր դատողություններում, ապա այս հանդիպումից կարելի է շատ «լավ» բաներ ակնկալել։ Օրինակ՝ Ադրբեջանի կողմից երկրորդ խոշորամասշտաբ հարձակում, որը հերթական անգամ կոտրելով, խուսափում ենք նախահարձակ ագրեսսորի ամպլուայից և ավելի հարմար աշխարհաքաղաքական դիրքեր ստանում՝ ռազմական առաջխաղացում ապահովելու հարցում։

Անձամբ ես կասկած չունեմ, որ Ալիև-Էրդողան բանակցությունների առանցքային թեման լինելու է 4-օրյա պատերազմն ու հետագա անելիքները։ Ակնհայտ է, որ Թուրքիան խիստ շահագրգռված է ակտիվ մարտական գործողությունների վերսկսումով, ու պոլիշինելի գաղտնիքն է, որ Ալիևը նման արկածախնդրությունների գնաց այդ թվում նաև Էրդողանի հորդորներով (չի բացառվում, որ նաև միանգամայն նյութական արտահայտում ունեցող հորդորներով)։ Չեմ տեսնում որևէ պատճառ, որը Թուրքիային հետ կպահեր Ալիևին նոր էսկալացիայի մղելուց։

Թուրքիային սա պատք է Ադրբեջանին իրեն էլ ավելի մոտեցնելու և Ռուսաստանի ազդեցության ոլորտից վերջնականապես անելու համար։ Գուցե տարօրինակ հնչի, բայց ինչ որ չափով, Էրդողանին նույնիսկ ձեռնատու է, որ Ադրբեջանը կրկին պարտվի ու անգամ տարածքային կորուստներ ունենա։ Դա պատրվակ կլինի ռազմաքաղական համագործակցությունը խորացնելու համար, ինչին այդքան ընդդիմանում է Ռուսաստանը, և կասկածում եմ, որ հենց հանուն սրալ էլ վարում է մեր տեսանկյունից այն զզվելի քաղաքականությունը, որ վարում է (այդ թվում՝ զենք վաճառելը)։ Պարտության մատնվելու և առավել ևս՝ տարածքներ կորցնելու դեպքում, Ադրբեջանն էլ ավելի է ուժեղացնելու ճնշումը Ռուսաստանի աջակցությունը ստանալու հարցում, և եթե չստանա այն՝ ավելի է մտերմանալու Թուրքիայի հետ։ Մտերմություն ասածն էլ կարող է արտահայտման տարբեր ձևեր ունենալ՝ ընդհուպ մինչև թուրքական ռազմաբազաների հիմնումը Ադրբեջանի տարածքում, ինչը Ռուսաստանի համար մղձավանջի պես մի բան է։

Ռուսներն էլ իրենց հերթին են շատ բարդ կացության մեջ, որովհետև արդեն հասել են այն հոգեբանական շեմին, որից այն կողմ չեն կարող անտեսել մեր շահերը, հակառակ դեպքում կարող են Ադրբեջանում էֆեմեր ազդեցությունը պահպանելու հետևից ընկնելով՝ կորցնեն Հայաստանը, որը նույնիսկ էլ ավելի անթույլատրելի է, քան Դաղստանի սահմանի մոտ թուրքական բազաներ ունենալը։

Մի խոսքով, շատ բարդ աշխարհաքաղաքական շախմատ է, որում տակտիկական առավելությունը դեռևս Թուրքիայինն է։ Դե իսկ մեր մասով մնում է պահպանել համառությունն ու անզիջումությունը։ Եթե կարողանանք ճիտ պահել մեզ, ապա ոչ միայն եղածը կարող ենք պահել, այլ մի բան էլ՝ բազմապատկել, բայց պայմանով, որ պետք է լրջանանք․ այսպիսի բռի ու անատասխանատու պետական ապարատով և դիվանագիտությամբ հեռուն չես գնա։ Փոխվել է պետք, պարոնա՛յք։

Հ․Գ․ ․․․ իսկ այդ միջոցին, Մ2 մայրուղու Գորիս-Սիսիան ճանապարահահատվածը շարունակում է մնալ փլատակ վիճակներում, և որքան էլ Կապի ու Տրանսպորտի նախարարությունը հղում անի տրոպիկական մուսսոնային անձրևների վրա, տեղի բնակչությունը վստահեցնում է, որ արդեն մի քանի օր է շատ էլ չոր ու նորմալ եղանակ է, բայց ոչ մի աշխատանք էլ չի տարվում։

Իսկ դուք ասում եք «Բաքուն գրավենք»․․․

Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային Կատարը վերսկսում է հեղուկացված բնական գազի տանկերների անցումը Հորմուզի նեղուցով Հայաստանն իր ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն է հղում Բելառուսի բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԳՆ Կոտայքում «Lada»-ն բախվել է արգելապատնեշի «կապոտ»-ի բացվելու պատճառով, վիրավnրներ կան «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion» ու «Ford Mustang», վիրավոր կա Գեղարքունիքում Վարդավառը կնշեն Արմաղան լեռան գագաթին Հրազդանի ոստիկանները բացահայտել են մեքենայի գողության դեպք, 22-ամյա երիտասարդ է ձերբակալվել 49-ամյա կինը դանակահարել է 34-ամյա սիրեցյալին․ հայտնի է պատճառը«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավnր Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության Հայաստանի պատմության մեջ երբեք Եվրամիությունը բացահայտ իր աջակցությունը չի ցուցաբերել գործող իշխանություններին. Արմեն Մանվելյան Բանակցային գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտnւմ կհանգեցնի Իրանի կողմից ռшզմական պատասխանի. Իրանի պաշտպանnւթյան նախարարի ԺՊ Մահացել է օպերայի նվագախմբի կլարնետահար Սամվել ՀովհաննիսյանըԱվետիք Չալաբյանը արդեն երկրորդ անգամ ապօրինի ձևով կալանավորվում է. Եկատերինա ԹաիրյանՅուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Մոնակոն բացահայտել է ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի կասկածյալի ինքնությունը Կիևի օդի որակը վտանգավոր է համարվել առողջության համար ԶՊՄԿ. Կայուն էներգիա և հոգատարություն Սյունիքի ազդակիր բնակավայրերինՌուսական կողմը հաղորդում է շուկային հասցված ուկրաինական հարվածի մասին Հորմուզի նեղուցում մեկ շաբաթվա ընթացքում նավագնացության ակտիվությունը զգալիորեն աճել է Մեռելnց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային․ մանրամասներ Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Չորս երեխաների հայրը դատապարտվել է սնունդ և տակդիրներ գողանալու համարՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Մոնակոյում տեղի ունեցած պայթյnւնի գործով Ուկրաինայից մի կնոջ ձերբակալման հրաման է տրվել Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Սպասվում է կարճատև անձրև և անպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով «Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանԿյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը Թրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. Պետդեպարտամենտ Ուկրաինական ուժերը հարվածել են Բելգորոդի էներգետիկ ենթակառուցվածքներին Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Կիևի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, ոչնչացվել է Կարմիր խաչի լոգիստիկ կենտրոնը Փաշինյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ Ի՞նչ է էնտերովիրուսային բռնկումը և ինչ կարգավիճակում է ՀայաստանըՊետության էներգետիկ անվտանգությունը չի կարելի կախված դարձնել մեկ այլ երկրից․ Արշակ ԿարապետյանԲրյանսկում Ուկրաինայի ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով 1 մարդ զnhվել է, 2-ը՝ վիրավnրվել Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին Նավթի գներն աճել ենՓաշինյանն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ տեսանյութՖրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդ Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 30-ի. կողմերը նոր հարվածներ են փոխանակելԵթե նկատում եք սա լեզվի վրա՝ շտապեք դիմել բժշկի