Երևան, 30.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԲՀԿ-ն չի պատրաստվում հետևել ՀԱԿ-ի օրինակին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի պատրաստվում հետևել ՀԱԿ-ի օրինակին և առկախել մասնակցությունը խորհրդարանում Ընտրական օրենսգրքի քննարկումներին:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: «ԲՀԿ-ն կմասնակցի Ընտրական օրենսգրքի քննարկումներին, քանի որ մենք շատ կարևոր ենք համարում, որպեսզի այն ընդունվի որքան հնարավոր է շուտ: Որքան մենք ձգձգենք Ընտրական օրենսգրքի ընդունումը, այնքան մեզ համար ավելի դժվար կլինի դոնոր կազմակերպություններ գտնել՝ ընտրական գործընթացում որոշ կարևոր խնդիրներ լուծելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ բոլոր քաղաքական ուժերը պետք է որքան հնարավոր է շուտ կարողանան կոնսենսուսի գալ գոնե մեկ-երկու կարևորագույն հարցերի շուրջ և դիմել միջազգային դոնոր կազմակերպությունների՝ մատնահետքով էլեկտրոնային քվեարկության համակարգի ներդրման և ընտրական ողջ գործընթացը տեսանկարահանելը ֆինանսավորելու հարցով: Ինչքան երկար մենք ձգենք օրենսգրքի ընդունումը, այնքան կքչանա այն կազմակերպությունների թիվը, որոնք պատրաստ են ֆինանսավորել: Որքան շուտ կարողանանք գոնե այս հարցերում համաձայնության գալ և դիմել միջազգային կազմակերպություններին, այն քան շուտ մենք կկարողանանք խնդիրները լուծել,- հավելեց Զոհրաբյանը:

Հարցին՝ ստորագրված ցուցակների հրապարակումը ԲՀԿ-ի համար սկզբունքային չէ՞, Զոհրաբյանը պատասխանեց. «Դա մեր սկզբունքային պահանջներից մեկն է: Բայց ես այն կարծիքին եմ, որ եթե անգամ ընտրացուցակները հրապարակվեն, եթե անգամ ընդդիմության բոլոր պահանջները ընդունվեն, բայց չլինի ազատ և արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք, ոսկերչական մակարդակով ընդունված Ընտրական օրենսգիրքը հնարավոր կլինի ի չարս օգտագործել: Ամենակատարյալ Ընտրական օրենսգրքով հնարավոր է անցկացնել ամենավատ ընտրությունները: Ես իմ այն գործընկերներին, ովքեր օրենսգրքի յուրաքանչյուր դրույթը սարքում են դարի հարց, խորհուրդ եմ տալիս գնալ շատ ավելի կառուցողական ճանապարհով: Այո, մենք պետք է փորձենք ամրագրել արդյունավետ մեխանիզմ՝ միևնույն ժամանակ հասկանալով, որ կարևորը քաղաքական կամքի առկայությունն է: Եթե այդ կամքը չի լինելու, ուզում եք ցուցակները հազար անգամ հրապարակեք, ուզում եք արտասանեք այդ ցուցակները, ոչինչ չի փոխվելու»,- մանրամասնեց պատգամավորը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն Ազգային ժողովի նիստի մեկնարկին հայտարարեց, որ խմբակցությունն առկախում է իր մասնակցությունը խորհրդարանում ընտրական օրենսգրքի քննարկումներին, քանի դեռ դրա շուրջ չի ձևավորվել իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության միջև անհրաժեշտ կոնսենսուսը: Խորհրդարանն սկսել է Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումը:

Օրենսգիրքը պատգամավորների քննարկմանն է ներկայացնում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: 

Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովԱնգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Լիվերպուլ»-«Նոթինգհեմ Ֆորեսթ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 675-ի ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողությունների «զգույշ իրականացման» մասին Գիտնականները մշակել են համակարգ, որը կարող է միաժամանակ ջուր, էլեկտրաէներգիա և ջրածին արտադրել 27-ամյա տղամարդու սիրտը կանգ է առել անմիջապես հարսանիքից հետոՓաշինյանի երկու օգնականները վերանշանակվել են Հրդեհ՝ Աբովյանում․ «Mercedes»-ը այրվել է Պուտինն ու Փաշինյանը սեպտեմբերի 1-ին կհանդիպեն «Այս խաղաղությունը արժեր նրան ինչ կորցրել եմ». Մենչի դստեր նոր էմոցիոնալ գրառումը Գազի եվրոպական շուկան կանգնած է «ձմեռային խուճապի» առաջ Սպասվում է հորդառատ անձրեւ ու կարկուտ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Ռուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՄեկնարկել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումը Վարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանՆախիջևանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը պատրաստվում է անցնել «Զանգեզուրի միջանցքով» Վթարային ջրանջատում. տեղեկատու Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են 4 ավտոմեքենաներ 2-ամյա երեխան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել․ նրան տեղափոխում են Երևան ԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհինԱռաջիկա եղանակը ՀայաստանումԻնչո՞ւ «ֆորմուլա» և ինչո՞ւ «1». ե՞րբ «մեր բակում էլ հարսանիք կլինի». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՕԳՈՍՏՈՍԻ).Առաջին էլեկտրական սղոցը, առաջին շուրջերկրյա թռիչքը, առաջին խորհրդային ատոմային ռումբը. «Փաստ»Բյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ»Թբիլիսյան խճուղում բшխվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» Ուկրաինական ԶՈւ-ն ԱԹՍ–ներով hարվածել է Ռոստովի մարզին և «Ozon»–ի լոգիստիկ օբյեկտին Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել Ի՞նչ նոր «գործիքներ» է պատրաստվում կիրառել Ռուսաստանը. սահմանափակումների ավելի խիստ փուլի շեմին. «Փաստ»