Սիրիական ստորաբաժանումները Հալեպ են տեղափոխվել ռուսական նորագույն զրահափոխադրիչներով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիական բանակի հրամանատարությունը Հալեպի նահանգում հարձակողական գործողություններին նախապատրաստվելու ընթացքում այնտեղ Է տեղափոխում ստորաբաժանումներ, որոնց սպառազինությունը համալրված Է ռուսական արտադրության նորագույն ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներով: Այդ մասին ապրիլի 25-ին հայտնել Է «Ֆարս» իրանական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի զինվորական աղբյուրներ:
«Սիրիական բանակի ստորաբաժանումները, որոնց սպառազինության մեջ կան ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ, Հալեպ են փոխադրվել Լաթաքիայից»,-ասված Է հաղորդագրության մեջ, որը լուսաբանված Է համապատասխան ֆոտոնյութերով:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել Էին սիրիական բանակի մի շարք ստորաբաժանումների զինանոցում ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչների հայտնվելու մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



