Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Միջազգային հանրությունը չի գիտակցում Թուրքիա-Ադրբեջան տանդեմի վտանգի լրջությունը. ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ստրասբուրգի Հանրապետության հրապարակի «Մեր Զոհերը» հուշարձանի մոտ ապրիլի 24-ին կայացել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Արարողությանը ներկա էին Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը, Ստրասբուրգի փոխքաղաքապետը, էլզասի շրջանային խորհրդի անդամները, հասարակական կազմակերպությունների, Ստրասբուրգում գործող տարբեր եկեղեցիների, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Արմեն Պապիկյանն իր խոսքում, մասնավորապես, հիշատակեց 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման խորհուրդը, որը նոր ազդակ հաղորդեց հայ ժողովրդի` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, պատմական արդարության վերականգնման և ընդդեմ ժխտողականության 100-ամյա պայքարին` ընդգծելով, որ 21-րդ դարում Հայաստանն ամրագրել է իր ուրույն տեղն ու դերը Ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների դեմ միջազգային պայքարում: ՀՀ մշտական ներկայացուցիչն անդրադարձավ նաև ընթացիկ տարվա ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ա գրեսիային` այդ համատեքստում ներկաների ուշադրությունը հրավիրելով այն փաստի վրա, որ 1915թ. հայ ժողովրդի հանդեպ Օսմանյան կայսրության եղեռնագործությունները մեկ առ մեկ կրկնվում են Միջին Արևելքում ահաբեկչական ավազակախմբերի և մի քանի շաբաթ առաջ ադրբեջանական բանակի` Արցախի ժողովրդի և զինվորների նկատմամբ իրականացրած սոսկալի վայրագություններում: Արմեն Պապիկյանը խորին ափսոսանք հայտնեց, որ միջազգային հանրությունը լիովին չի գիտակցում Թուրքիա-Ադրբեջան տանդեմի հարուցած համընդհանուր վտանգի ողջ լրջությունը` հաշվի առնելով այդ երկրներում պետական ամենաբարձր ատյանների կողմից խրախուսվող հակահայկական, ժխտողական քաղաքականությունը և օրեցօր այդ երկրներում ահագնացող մարդու իրավունքների, խոսքի ազատության, ժողովրդավարության և համաեվրոպական արժեքների ոտնահարումը:

Ելույթներով միջոցառման մասնակիցներին դիմեցին «Էլզաս-Հայաստան բարեկամություն» բարեգործական ընկերության նախագահ Պիեռ Զուլումյանը, Ստրասբուրգի փոխքաղաքապետը, Էլզասի շրջանային խորհրդի անդամները, հրեական և ռուանդայական կառույցների ներկայացուցիչները:

Ստրասբուրգի փոխքաղաքապետ Նավել Ռաֆիկ-Էլմրինին, իր խոսքում վերահաստատելով Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ անվերապահ բարեկամությունը, մասնավորապես, նշեց Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հերքման անընդունելիության մասին, քանի որ ժխտողականությունը ցավալիորեն խաթարում է հաշտեցման հնարավորությունը և սնում աշխարհի տարբեր անկյուններում մարդկության դեմ նոր ոճիրներ»:

ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Ռուբիոյի կողմից Անքորիջում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համաձայնության առկայությունը ժխտելը այնքան էլ տեղին չէ. Լավրով Մեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է Եթե ձեռքիդ վրա ունես այս նշանը, ուրեմն թաքնված տաղանդ ունեսԿոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը Ադրբեջանում մեծանում է սերունդ, որին դպրոցական դասագրքերում սովորեցնում են, թե իրենց հարևանությամբ գտնվող Հայաստանը իբր իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ Ով ում դեմ կխաղա փլեյ-օֆֆում. ԱԱ-2026-ի 1/16 եզրափակչի նախնական զույգերը Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ Կանադայում հրշեջ ծառայության ինքնաթիռ է կnրծանվել. կան զnhեր ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, աստիճանաբար նույնքան կբարձրանա Շիրակում «Mitsubishi»-ն ընկել է ձորակը, մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԿանադայում կործանվել է հրշեջներ տեղափոխող ինքնաթիռ. CBC Բժշկական կենտրոնի սառնարանում 5 մարդկային գլnւխ է հայտնաբերվել Նորայր Նիկոյանի առաջին հրապարակումը քույրիկի ողբերգական մшհից հետո Իսրայելը «ցանկանում է» պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղաuպանությունը Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան «Ազոտ» քիմիական գործարանը՝ ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումները (թարմացվող) ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Պատմական հաղթանակ Գերմանիայի նկատմամբ և համազգային տոն․ Էկվադորի նախագահը ոչ աշխատանքային օր է հայտարարել Հայաստանում նկատվում է թմրամիջngների գործածմամբ պայմանավորված առողջապահական դեպքերի թվի աճ. խնդիրն առավել մտահոգիչ է անչափահասների դեպքումՊաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը13-ամյա աղջիկը կասկածվում է ծնողների սպանության մեջԿարակասի միջազգային օդանավակայանի թռիչքուղիներից մեկը փակ կլինի մինչև հուլիսի 2-ը Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի․ փրկարարները շարունակում են որոնել ողջ մնացածներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը Կասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան Սպիտակ տունը հայտարարել է՝ ԱՄՆ-ն այլևս փախստականներ չի ընդունի Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա ՊողոսյանԴանակով զինված տղամարդը հարձակվել է հիվանդանոցի աշխատակիցների և հիվանդների վրա. չորս վիրավոր կաԳազ չի լինելու մի քանի ժամ ՀՕՊ-ը գիշերը 660 ուկրաինական ԱԹՍ է խոցել ՌԴ-ի տարածքում. ՊՆ Հայաստանի վճարները ՀԱՊԿ ընդհանուր բյուջե կազմել են տասը տոկոս, որը հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում. ՌԴ մշտական ներկայացուցիչ Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները Երևանում բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Toyota»-ն Հաղթանակ գյուղում 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնիԵՄ-ն ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Հայոց ցեղասպանության ճանաչումը բարոյական և պատմական պարտավորություն է․ Իսրայելի ԱԳ նախարար Վթար է․ ջուր չի լինելու ԱՄՆ-ը ծրագրում է 700 միլիոն դոլարի կnրծանիչների շարժիչներ մատակարարել Թուրքիային. Reuters Քաղցկեղի առաջին նշանները թաքնված են աչքերի սպիտակ հատվածումԻրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. Թրամփ Հունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը հասել է 235-ի