Իրանում նավթի եւ գազի նոր պաշարներ են հայտնաբերել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը ներառվել է այն երկրների ցանկում, որոնք թերթաքարային նավթի եւ թերթաքարային գազի սեփական պաշարներն ունեն: Այս մասին հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտի (RIPI) ներկայացուցիչ Մոհամմեդ Ռեզա Քամալին:
Նրա խոսքով, Օմանի ծովում գազային հիդրատների հսկայական պաշարներ են հայտնաբերվել, որոնց տակ գազաշերտեր կան: Բացի այդ, երկրի իշխանությունները գրեթե ավարտին են հասցրել Լորեստան նահանգում թերթաքարային գազի հայտնաբերմանն ուղղված նախագիծը: Այնտեղ արդեն գազի պաշարներ են գտել:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, հետազոտություններ են անցկացվում նաեւ հարավային Խուզեստան նահանգում, որտեղ Իրանի նավթի պաշարների ամենամեծ հանքերն են:
Այսպիսով, ըստ Քամալիի, Իրանը նավթի եւ թերթաքարային գազի տեսանկյունից ամենամեծ հնարավորություններն ունի:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



