Լեհաստանի նախագահ. Ռուսաստանը վերադարձել է կայսերական քաղաքականության
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեհաստանի նախագահ Անջեյ Դուդան երկրի պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանը վերադարձել է կայսերական քաղաքականության: Այս մասին հաղորդում է «Լեհաստանի ռադիոն»:
«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե ինչ գործողություններ են ձեռնարկում ռուսական իշխանությունները, եւ որ Ռուսաստանը վերադարձել է կայսերական քաղաքականության: Մենք գիտենք, թե ինչ տեղի ունեցավ Վրաստանում 2008 թվականին, գիտենք, թե վերջին տարիներին ինչ է տեղի ունենում Ուկրաինայում, իկ վերջերս՝ նաեւ Բալթիկ ծովում՝ ռուսական օդանավերի մասնակցությամբ»,- հայտարարել է Դուդան:
Ըստ Gazeta-ի, նա նշել է, որ «անվտանգության, հրամանատարության համակարգված աշխատանքի հարցերը, ինչպես նաեւ ուժեղ եւ արդյունավետ բանակը կառավարության առաջնահերթություններից են»:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



