Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանն՝ ընդդեմ Հայաստանի.«168 ժամ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.

««100 կյանք» նախաձեռնության` ապրիլի 24-ին տեղի ունեցած «Ավրորա» մրցանակաբաշխությունը զարմացրել Է շատ-շատերին, զարմացրել Է հաճելիորեն. Հայաստանում կայացավ մի իրադարձություն, որն իր որակով, կազմակերպվածությամբ, ուղերձներով դուրս Էր հայկական իրականության մանրությունից, ճղճիմությունից ու տասնամյակներ կրկնված լալահառաչաթյունից։ «Ավրորա» մրցանակաբաշխությունն իսկապես այլ չափողականության, այլ Ժամանակի ու այլ տարածության իրադարձություն Էր, որը կարող Էր նույնությամբ անցկացվել աշխարհի ամենազարգացած մայրաքաղաքներից որևէ մեկում։ Այդ միջոցառումը, իհարկե, կազմակերպված էր շատ բարձր մակարդակով՝ ինչպես՝ տեխնիկական պայմանների, այնպես էլ՝ մասնակիցների ներկայացուցչականության առումով։ Սակայն մրցանակաբաշխության այդչափ հաջողվածության պատճառն առաջին հերթին՝ դրա հիմքում դրված ուղերձներն էին, գաղափարախոսությունը՝ առաջին անգամ աշխարհից ոչ թե՛ պահանջել, ոչ թե՛ մուրալ ու սպասել, այլ՝ աշխարհին տալ ինչ-որ բան՝ երախտագիտության, շնորհակալության տեսքով։ Դա Հայոց ցեղասպանությունը որպես համամարդկային խնդիր ներկայացնելու, թերևս, ամենահաջողված ճանապարհներից մեկն էր, որը հնարավորություն է տալիս համազգային, համամարդկային խնդիրն իջեցնել մարդու, անհատի մակարդակի՝ միաժամանակ այն դարձնելով գլոբալ, համաշխարհային հիմնախնդիր։ «Ավրորա» մրցանակաբաշխությունը, սակայն, այս ամենով հանդերձ՝ արտահայտում էր նաև այն հակասականությունը, որն առկա է այսօրվա Հայաստանի ու այդ նախաձեռնության հեղինակների տեսլականի, նրանց գործի հիմքում ընկած արժեքների միջև:

Որովհետև այդ մրցանակաբաշխությունն անց էր կացվում մի երկրում, որտեղ գրեթե ամեն ինչ արվում է մարդու, անհատի դեմ, որտեղ առանձին վերցրած մարդիկ, մարդկանց խմբեր զբաղված են հանրային ու պետական բարիքների անմնացորդ մսխմամբ, որտեղ անհատը, քաղաքացին պետության համար ոչ թե՝ նպատակ է, այլ՝ միջոց։ «Ավրորա» մրցանակաբաշխությունը, դրա հիմքում դրված գաղափարներն իրենց ամբողջության մեջ հակապատկերն են բոլոր այն որակների, որ կրում է Հայաստանի այսօրվա իշխանությունը, ընտրախավ կոչվածը, որի ներկայացուցիչների գերակշիռ մեծամասնությունն օրգանական որևէ առնչություն չունի մարդասիրության, այլոց օգնելու հատկությունների, խիզախության ու կամքի հետ։ Այնպես որ, «Ավրորա» մրցանակը շատ արդիական է նաև Հայաստանի Հանրապետության համար։ Դա պետք է շնորհել այն անհատներին, ովքեր կկարողանան Հայաստանը փրկել բոլոր նրանցից, ովքեր պետությունը հասցրել են այս որակներին, ավելի ճիշտ անորակությանը։ Դրա համար «Ավրորայի» նախաձեռնողների պատկերացրած Հայաստանը պետք է պայքարի այսօրվա Հայաստանի դեմ»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Ուրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում