Պուտինը սխալվում է՝ սպառնալիք դիտելով ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն. Օբամա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ուժեղ Ռուսաստանի հետ աշխատող միասնական Եվրոպան «ճիշտ դեղատոմս» է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին:
Նա նշել է, որ ՌԴ-ի իր պաշտոնակիցը Ռուսաստանի համար բացառիկ սպառնալիք է տեսնում ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի միասնության մեջ, թեեւ նման սպառնալիք չկա:
«Պարոն Պուտինը սովորաբար ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն, անդրատլանտյան միասնությունը որպես սպառնալիք է դիտում Ռուսաստանի իշխանությանը: Կարծում եմ նա սխալվում է»,- հայտարարել է Օբաման:
Նա նաեւ ասել է, որ իրեն չի հաջողվել համոզել Պուտինին, որ ուժեղ Ռուսաստանի հետ աշխատող միասնական Եվրոպան «ճիշտ դեղատոմս» է:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



