Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

The Washington Post-ը Ալիեւին խորհուրդ է տալիս ժողովրդավարություն սովորելու համար դիտել Meydan TV

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Ադրբեջանը պատերազմ է հայտարարել անկախ լրագրությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման վերնագրով հոդված է հրապարակել ամերիկյան հեղինակավոր The Washington Post թերթը, որում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից ազատ մամուլի «թշնամի» հայտարարված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ժողովրդավարություն սովորելու համար խորհուրդ է տալիս դիտել Meydan TV հեռուստաալիքի հաղորդումները:

Թերթը մեջբերել է Meydan TV-ի հիմնադիր Էմին Միլլիի` EuroasiaNet.org կայքին տված հարցազրույցից հետեւյալ հատվածը, որում նա հայտնում է, որ չնայած առաջադեմ երկրների պաշտոնական շրջանակների` երկրում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու մասին Ալիեւին արվող հորդորներին, Ադրբեջանում ոչինչ էլ չի փոխվել:

«Վաշինգտոնում Պետքարտուղար Ջոն Քերիի, փոխնախագահ Ջո Բայդենի հետ լուսանկարվելուց հետո Ադրբեջան վերադառնալուց հետո Ալիեւն անհիմ մեղադրանքներով քրեական գործ բացեց Meydan TV-ի դեմ, որում մեղադրանքներ է առաջադրում անգամ հեռուստաալիքի հետ համագործակցող 15 լրագրողների նկատմամբ` արգելելով նրանց ելքը երկրից: Մենք դա համարում ենք Ադրբեջանում անկախ լրագրության դեմ պատերազմի հայտարարում», -ասել է Միլլին:

The Washington Post-ը գրում է, որ Ալիեւը խիստ զայրանում է ցանկացած քննադատությունից: Նա բանտ է նետել երկրի ոսկու հանքերում իր դուստրերի ապօրինի մասնաբաժինը հայտնաբերած լրագրող Խադիջա Իսմայիլովային: Հետո հայտնի դարձավ, որ այդ մասնաբաժինն ավելի մեծ չափի է հասնում Panama Papers ընկերությունում: Տասը լրագրող, բլոգեր եւ ակտիվիստներ կալանավորված են: Իսկ Meydan TV-ին չի հրաժարվում ռեժիմին տխրեցնող հրապարակումներից: Հեռուստաալիքը հայտնել է նաեւ ապրիլի սկզբին առաջնագծում Ադրբեջանի կորուստների հետ կապված պաշտոնական թվերը մի քանի անգամ գերազանցող տվյալներ, որոնք փաստում են կորուստի խիստ մեծ լինելը:

«Meydan TV-ի փորձը ցույց տվեց, որ փաստեր հրապարակելով, հնարավոր է հանրությանն ազատ տեղեկատվություն հասցնել եւ խույս տալ բռնապետերից: Ալիեւին թվում է, թե կարող է իր գաղտնի ոստիկաններով եւ դատախազներով պատերազմել ազատ խոսքի դեմ: Ալիեւն այդ ճանապարհները սովորել է իր հորից, նախկին ԿԳԲ-ական, խորհրդային քաղբյուրոյի աշխատակից Հեյդար Ալիեւից: ԿԳԲ-ի մեթոդները կարող են ծանր լինել զոհերի համար, սակայն, այդ մեթոդները չեն կարող թաղել ճշմարտությունը, դադարեցնել քննադատությունը: Դա խիզախությամբ երեւան հանեցին Խադիջա Իսմայիլովան եւ Meydan TV-ին: Ալիեւը պետք է ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնի Meydan TV-ի դեմ քրեական գործը եւ ինքն էլ նստի ու դիտի այդ հեռուստաալիքը: Գուցե այդպես նա ինչ-որ բան ընկալի արդի ժամանակաշրջանում համամարդկային արժեքների հարցում», -գրել է ամերիկյան թերթը:

 

Դեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան Թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր ԿամենդատյանՕձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. Թրամփ Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի ԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառով Որ հասցեներից է կարելի անձնագիր և նույնականացման քարտ ստանալ. մանրամասներ Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային «Patriot» համակարգեր տրամադրել. Պիստորիուս Գեղեցիկ ձմեռ. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վարդաբլուր գյուղում հայտնաբերել են 39-ամյա տղամարդու մարմինՄեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել Եղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվում Մոսկվայում և Մոսկվայի մարզում մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԻմ խնդիրն է՝ Հայաստանը խաղաղ, անվտանգ և բաց սահմաններով փոխանցել հաջորդ սերնդին. Փաշինյան Իրանը չեղարկել է հրթիռների հեռահարության սահմանափակումները. գեներալ Հոսեյն Մոհեբի Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ, ՍԱՏՄ «ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՄասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ Փաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՊաշտպանության նախարարի տեղակալը ՊՆ մի շարք զորամասերում ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքին Աշխարհում կան խնձորի հազարավոր տեսակներ. ինչպե՞ս է փոխվել այդ մրգի «գենետիկան». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 նոյեմբերի). Բոլշևիկների գրոհը Ձմեռային պալատի վրա. «Փաստ»Արտակարգ դեպք Երևանում. 22-ամյա աղջկան քավորն ու քավորկինը ծեծի են ենթարկելՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Հայաստանը հետ կվերցնի՞ միջազգային հայցերը. Բաքուն ձգտում է լիակատար իրավական անպատժելիության. «Փաստ»Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՈղբերգական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վարորդը մաhացել է 36-ամյա կինը դպրոցական մրցույթի ժամանակ հարձակվել է մի երեխայի վրաԲոլորին բանտարկում է ու ռեյդերական զավթում իրականացնում. «Փաստ»52 տարեկանում մահացել է «Օսկարի» արժանացած ռեժիսոր Սեբաստիան Լելիոն Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանԿիևում վնասվել է ռազմական նշանակության Հյուսիսային կամուրջը Մենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք Չալաբյան«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Ընդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ Մենք երբեք թույլ չենք տա տարածաշրջանում վերականգնել հակառակորդի ռազմակայանները․ Իրանի բանակի ներկայացուցիչ ԱՄՆ-ն հարվածել է Իրանի ՀՕՊ համակարգերին Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ»Հայաստանի երեք քաղաքում արձանագրվել է օդում փոշու թույլատրելի մակարդակի գերազանցում