ԻՊ-ն քսանից ավելի դաշտային հրամանատարների Է մահապատժի ենթարկել դասալքության համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը քսանից ավելի դաշտային հրամանատարների Է մահապատժի ենթարկել դասալքության համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով almasdarnews կայքին:
Ապրիլ ամսվա ընթացքում ԻՊ-ի 21 դաշտային հրամանատարներ մահապատժի են ենթարկել Սիրիայի Ռաքքա քաղաքում, որը համարվում Է ԻՊ-ի մայրաքաղաքը: Սիրիացի իրավապաշտպանների տեղեկատվության համաձայն՝ մահապատժի ենթարկվածներից մեկը մարոկոյացի Է: Զինվորական հրամանատարներից մի քանիսը տեղափոխվել են Իրաք:
Մի քանի օր առաջ ԻՊ-ի շուրջ 45 ջիհադականներ մահու չափ սառեցվել Էին սառցարանում Իրաքում մարտադաշտից փախչելու փորձ կատարելու համար: Այնուհետեւ նրանց մարմինները նետել Էին փողոցներում՝ որպես խրատ մնացածներին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



