Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ավստրիայում Ցեղասպանության տարելիցին միջոցառումներ են տեղի ունեցել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավստրիայում ապրիլի 22-24-ին տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Ապրիլի 22-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությունը՝ ՀԲԸՄ Ավստրիայի մասնաճյուղի հետ համատեղ կազմակերպեց անվանի կանադահայ հրապարակախոս, երաժիշտ Ռաֆֆի Պետրոսյանի հեղինակային երեկոն` «Վերածնունդ ծրագիր՝ ծպտյալ հայեր» խորագրով: Այ ս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանն իր խոսքում ընդգծեց ծրագրի նշանակությունը՝ Թուրքիայում բնակվող բազմահազար հայության ինքնությունը վերականգնելու, ազգային ու կրոնական արժեքները նրանց վերադարձնելու տեսանկյունից:

Երեկոյի ընթացքում Ռաֆֆի Պետրոսյանը ներկայացրեց 2014թ.-ից ի վեր իր կողմից իրականացված ծրագրերը` կապված ներկայումս Թուրքիայի արևելյան և կենտրոնական հատվածներում բնակվող իսլամացած, թուրքացած հայերի, Դիարբեքիրում վերջերս վերաբացված հայկական եկեղեցու, 2014-2015թթ. ընթացքում ծպտյալ հայերից կազմված խմբերի՝ դեպի Հայաստան ճամփորդություն կազմակերպման հետ:

Ապրիլի 24-ին Ավստրիայի Տիրոլ նահանգի մայրաքաղաք Իննսբրուքի կենտրոնական Մարիահիլֆ պուրակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարի բացումը, որը կատարեցին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը և Իննսբրուքի փոխքաղաքապետ տիկին Սոնյա Պիտշայդերին: Հուշարձանը տեղադրվել էր քաղաքային իշխանությունների կողմից՝ իննսբրուքահայ համայնքի և Հայ առաքելական եկեղեցու Կենտրոնական Եվրոպայում և սկանդինավյան երկրներում հայրապետական պատվիրակության աջակցությամբ:

Հուշարձանի բացմանը նախորդեց քաղաքի ամենամեծ՝ Յաքոբսդոմ կաթոլիկ տաճարում Հայ առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակ Տիրան Վրդ. Պետրոսյանի կողմից մատուցված սուրբ պատարագը, որին երկրի տարբեր քաղաքներից ժամանած ավստրիահայ համայնքների 500-ից ավելի ներկայացուցիչների հետ մեկտեղ ներկա գտնվեցին Իննսբրուքի քաղաքապետ տիկին Քրիստինե Օփփից-Փլյորերը, Ավստրիայի կաթոլիկ եկեղեցու պատվիրակ եպիսկոպոս Ֆլորիան Հուբերը, նահանգային և քաղաքային խորհրդարանների ներկայացուցիչներ:

Երախտիքի խոսքեր ուղղելով Ավստրիայի դաշնային իշխանություններին, Տիրոլի նահանգային և Իննսբրուքի քաղաքային իշխանություններին դրսևորած սկզբունքային և հետևողական քայլերի համար, Դեսպան Կիրակոսյանը նաև բարձր գնահատեց ավստրիացիների դերը ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, այդպես էլ մարդկության դեմ դեռևս կատարվող հանցագործությունները կանխարգելելու գործում: Այս կապակցությամբ, նա մասնավորապես ասաց. «Երկրի բարձրագույն օրենսդիր մարմինն ընդունեց 100 տարի առաջ իր դաշնակից Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածի առնչութ յամբ պատասխանատվության իր բաժինը և կոչ արեց միջազգային հանրությանը ճանաչել այն»:

Արման Կիրակոսյանը կոչ արեց հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և դադարեցնել ապագա չունեցող ժխտողականության քաղաքականությունը. «Մեր ժողովուրդը երբեք մոռացության չի մատնելու իր պատմության ամենասև էջը: Վստահ եմ, որ քաղաքակիրթ աշխարհը այսօրվա պես կանգնած է լինելու հայ ժողովրդի կողքին: 101-րդ տարելիցը ոչ թե ժողովուրդները իրար դեմ հանելու, իրար նկատմամբ ատելություն սերմանելու առիթ պետք է ծառայի, այլ հակառակը՝ խորհրդանշի միմիանց հաշտվելու և հանդուրժելու նոր հանգրվան: Այս միջոցառումը զուրկ է քաղաքական բնույթից և ուղղված չէ թուրք ժողովրդի դեմ: Մենք այսօր հարգում ենք զոհվածների հիշատակը: Քանզի միայն միմիանց նկատմամբ հարգանքն ու բարիացակամությունը կարող են պարարտ հող նախապատրաստել քաղաքակիրթ երկխոսության և հարատև խաղաղության համար», - ասել է ՀՀ դեսպանը:

 

Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվումՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ 40-ամյա տղամարդը փորձել է ողջ-ողջ այրել իր սիրեցյալին«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցել Նոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբԻնչ վտանգ կա Հայաստանում վաճառվող հավկիթների, կաթնամթերքի և պահածոների մեջՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ Ակոպյան