Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ձեռք է բերել Վանի հերոսամարտի բացառիկ լուսանկար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ ձեռք է բերել Վանի հերոսամարտի բացառիկ լուսանկար: Այն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: «Րոպեներ առաջ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն համալրվեց Վանի հերոսամարտի բացառիկ մի բնօրինակ լուսանկարով, որը ներկայացնում է 1915 թ. ապրիլյան հերոսամարտի մասնակիցներին և վերջիններիս կողմից թուրքական կանոնավոր բանակից 101 տարի առաջ ճիշտ այս օրերին առգրավված հրանոթները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Դեմոյանը:
Այս լուսանկարը, որն արվել է Վանում գտնված ամերիկացի բժիշկ միսիոներների կողմից, ժամանակին տպագրվել է ամերիկյան մամուլում, սակայն բնօրինակը համարվում էր կորած:

1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



