Երևան, 27.Նոյեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մենք ունենք փայլուն օլիմպիական թիմ. Գագիկ Ծառուկյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը մեծ և բովանդակալից հարցազրույց է տվել «Առավոտ» օրաթերթին:

- Պրն. Ծառուկյան, ամառային օլիմպիական խաղերին շատ քիչ ժամանակ է մնացել, մեր մարզիկները, արդյոք, սկսել են նախապատրաստական մարզումները

- Առանց չափազանցության կարող եմ նշել, որ նախապատրաստությունը սկսվել է արդեն 2012-ի օլիմպիական խաղերից հետո: Սա ոչ միայն մեզ է վերաբերում, այլև բոլոր այն երկրներին, որոնք լուրջ ակնկալիքներ ունեն օլիմպիական խաղերից: Ժամանակակից սպորտն այնպիսին է, որ հանգստանալու, դադարի ժամանակ չի թողնում: Դա անընդհատ, դինամիկ գործընթաց է: Եթե անգամ ուշանաս մեկ ամիս, երկու ամիս, նշանակում է կձախողես առաջիկա մրցաշարերը՝ նախապատրաստական քառամյա փուլը: Այնպես որ, մեր մարզիկները, մարզիչները դեռ չորս տարի առաջ սկսել են նախապատրաստվել մարզական աշխարհի ամենակարևոր մրցաշարին: Իմ, որպես ՀԱՕԿ նախագահի, խնդիրն է եղել ստեղծել բոլոր պայմանները լիարժեք նախապատրաստվելու համար: Արված է առավելագույնը' մեր մարզիիկների համար մարզումային բոլոր պայմաններ ստեղծելու համար: Ժամանանակից բոլոր մեթոդները, գիտության և մարզչական աշխատանքի բոլոր արդյունավետ նորամուծությունները կիրառված են: Վերազինվել, արդիականացվել է մարզիկների մարզումների համար ստեղծված նյութատեխնիկական ամբողջ բազան: Այս առումով արված է հսկայական աշխատանք և շարունակում է արվել: Ստեղծվել է մարզիկների և մարզիչների խրախուսման և պարգևատրման արդար համակարգ, և որևէ մեկի ջանքն ու աշխատանքը չգնահատված չի մնում և չի մնալու: Մարզիկները հոգեբանորեն շատ բարձր մակարդակի վրա են, ինչը, ձեզ վստահեցնում եմ, չափազանց կարևոր գործոն է, և երբեմն դառնում է, թերևս, ամենակարևորը: Մեր յուրաքանչյուր մարզիկ հասկանում է, որ պետություն է ներկայացնելու և գիտակցում է պետության հեղինակության և ազգային արժանապատվության գաղափարը,առավել ևս, վերջին իրադարձությունների ֆոնին:

-Ի՞նչ եք կարծում, քանի՞մարզիկ կներկայացնի Հայաստանն առաջիկա օլիմպիական խաղերին:

-Մենք ամեն ինչ անում ենք, որ հնարավորին չափ մեծ պատվիրակությամբ ներկայանանք օլիմպիական խաղերին: Հաճելի է, երբ խաղերի բացման արարողությանը ներկայանում ենք մեծաթիվ մարզիկներով:Էլ ավելի հաճելի է ներկայանալ ուժեղ, մեդալներին հավակնող մարզիկներով: Բայց դրանք հարցեր են, որոնք միայն մարզական չեն: Որքան երկրի բնակչությունը շատ լինի, որքան երկրի տնտեսութունը զարգացած լինի, որքան մարդկանց բարեկեցությունը բարձր լինի, որքան մարզական ենթակառուցվածքները զարգացած լինեն, այնքան ավելի մեծ թվով մարդիկ կզբաղվեն, թե սիրողական, թե պրոֆեսիոնալ սպորտով: Գոյություն ունեն երկրներ, որոնք այս կան այն մարզաձևում ավելի շատ մարզիկ ունեն, քան Հայաստանը' բնակչություն: Կարծում եմ օլիմպիական խաղերին մենք ներկայացված կլինենք մոտ 25-28 մարզիկով: Մեր յուրաքանչյուր մարզիկը պետք է օլիմպիական խաղերին մեկնի պայքարելու, արժանապատիվ հանդես գալու, մրցանակային տեղեր զբաղեցնելու համար: Իհարկե, հասկանում ենք, որ պայքարը թեժ է լինելու, բոլորի հնարավորությունները տարբեր են, և ոչ բոլոր մարզիկները կարող են մեդալ նվաճել, բայց դա այլ հարց է, և այլ, երբ գնում են՝ նախապես իմանալով, որ ունեն զբոսաշրջիկի կարգավիճակ:Մեր օլիմպիական թիմում պետք է լինի բարձր մարտական տրամադրվածություն: Ամեն դեպքում, ես փորձում եմ հենց դրան հասնել:

-Իսկ ի՞նչ սպասելիքներ ունենք մեդալների առումով:

-Ես ոչ մի անուն չեմ նշի, չեն նշի մեդալների ամենահավանական թեկնածուներին: Ես նույնիսկ խուսափում եմ այդ մասին մտածել, թեև շատ լավ գիտեմ մեր յուրաքանչյուր օլիմպիականի հնարավորությունների սահմանը: Անկասկած, ամեն ինչ անելու ենք ոսկե մեդալներ նվաճելու համար: Սպասելիքներ ունենք, այդ ուղղությամբ թե մենք, թե մարզիկները հսկայածավալ աշխատանք են կատարում: Ձևավորվել է աննախադեպ ուժեղ օլիմպիական թիմ:Շատ շատերը կարող են պայքարել մեդալների համար: Մնացածը կյանքը ցույց կտա: Առաջ չընկնենք:

Ընդգծեմ, որ մենք մեծ հույսեր ենք կապում հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշների հետ: Քառամյա նախապատրաստական շրջանը և մեր ըմբիշների գրանցած փայլուն հաջողությունները մեզ հույս են ներշնչում, որ Ռիոյում մենք կարող ենք լուջ հաջողություններ ունենալ: Մեդալների, ընդ որում, ոսկե մեդալների ակնկալիքներ ունենալ: Իհարկե, սպասելիքներ ունենք նաև մեր ծանրամարտիկներից: Մենք նաև հրաշալի մարմնամարզիկներ ունենք: Աշխարհի առաջնությունում, աշխարհի գավաթի խաղարկությունում մեր մարմնամարզիկների գրանցած արդյունքները հույսեր են ներշնչում օլիմպիական խաղերից առաջ: Ունենք լավ ձյուդոիստներ, բռնցքամարտիկներ: Ուզում եմ ընդգծել, որ եթե մարզիկը ձեռք է բերել օլիմպիական ուղեգիր, ուրեմն բարձր արդյունքներ է արձանագրել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, վարկանիշային մրցումներում հասել առնվազն մինչև կիսաեզրափակիչ, իսկ դա նշանակում է մեր օլիմպիականները մեդալների հավակնորդներ են: Այսուհանդերձ, սպորտում կանխատեսում անելը շնորհակալ գործ չէ: Բայց մի բան ուզում եմ հատուկ ընդգծել. ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում չի կարող գտնվել մեկ մարզիկ, ով կասի, որ ինքը հարյուր տոկոսով մեդալ է նվաճելու: Չկա նման բան: Ամեն ինչ որոշվում է վերջին պահին, մրցելույթի ժամանակ: Եվ ոմանց ուղեկցում է մեծ հաջողություն, իսկ ոմանց ցավալի և չնախատեսված պարտություն: Սա է մարզական կյանքը:

-Նոր անակնկալ բացահայտում հնարավո ՞ր է:

-Իհարկե, հնարավոր է: Ես անգամ հույս ունեմ, որ մեկ-երկու մարզիկ մեզ հաճելի անակնկալ կմատուցեն: Մենք նման ակնկալիքներ ունենք: Օլիմպիական խաղերն էլ այն մրցահարթակն է, որը ավելի մեծ ուժ է տալիս մարզիկներին և շատ հնարավոր է, որ մենք չնախատեսված մեդալ կամ չնախատեսված հաղթանակ էլ ունենանք: Բայց կրկնում եմ, դա հենց այնպես չի լինում: Տաղանդները հենց այնպես ի հայտ չեն գալիս: Մինչ տաղանդի ի հայտ գալը հսկայածավալ, ստվերում կատարվող աշխատանք է իրականացվում: Կարևորը ճիշտ նպատակ դնելն է և այդ նպատակին հասնելու համար համար և քրտնաջան աշխատանք կատարելը:

-Մեր ծանրորդների փայլուն ելույթը Եվրոպայի առաջնությունում, որքանով էր անակնկալ: Դուք նման հաջողություն ակնկալում էիք:

-Նման հաջողությունները երբեք անակնկալ չեն լինում: Ժամանակակից սպորտում ոչ մի բան հենց այնպես չի լինում: Դրան նախորդել է երկարատև գրագետ աշխատանք: Ինչ վերաբերում է մեդալների քանակին, ապա նախապես ճշգրտորեն կռահելը նույնպես հնարավոր չէ: Եվրոպայի այս առաջնությունը անկասկած առանձնահատուկ էր: Այն տեղի էր ունենում մեր պետության և ժողովրդի համար կարևոր օրերին: Ինձ մարզական արդյունքից առավել կարևոր էր, որ մեր թիմը ուրախության և համազգային հպարտության պահեր պարգևեր մեր ժողովրդին: Այս խնդիրը, բոլորս տեսանք, մեր թիմը լուծեց փառահեղ: Օդանավակայանում թիմին դիմավորելիս, ես առաջինը սա եմ ասել: Ես համոզված եմ, մենք Եվրոպայում կարող ենք լինել առաջինը ու ոչ միայն սպորտում: Մենք ցանկացած բնագավառում կարող ենք մեծ հաջողությունների հասնել:Դրա համար պետք են պայմաններ, համառ աշխատանք, միասնականություն և հավատ սեփական ուժերի հանդեպ:Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ ծանրամարտիկները վերջին երկու-երեք տարիներին փայլուն աշխատանք են կատարել և այսօր պատահական չէ, որ Եվրոպայում ուժեղագույնն ենք: Մենք որոշակի հետևություններ արեցինք Լոնդոնի օլիմպիական խաղերից հետո, բավական գրագետ ուզումնամարզական աշխատանք կատարեցինք և արդյունքներն արդեն երևում են:

-Տնտեսական, ֆինանսական խնդիրների պարագայում ինչպե՞ս է լուծվում լիարժեք մարզումների հարցը:

-Անում ենք ամեն ինչ, որ արժանապատիվ ձևով ներկայանանք օլիմպիական խաղերին: Հասկանալի է, որ հեշտ չէ լուծել առկա խնդիրները: Պահանջվում են հսկայական միջոցներ՝ պատշաճ մարզումներ անցկացնելու համար: Ցավոք, երկիրը զարգացման այն աստիճանի վրա չէ, որ ֆինանսական միջոցների հայթայթումը մարզաշխարհի համար հեշտ լիներ: Բերեմ ընդամենը մեկ օրինակ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն որոշում է կայացրել իր վրա վերցնել Ծանրամարտի ֆեդերացիայի ամբողջ ծախսը: Այս տարվա փետրվարին ֆեդերացիայի նախագահը և փոխնախագահը հրաժարական տվեցին, ինչից հետո ֆինանսական ծախսերը հոգալու խնդիր առաջացավ: Բնականաբար, մենք չէինք կարող ծանրամարտիկներին թողնել այս վիճակում: Ես առաջացած բոլոր ֆինանսական խնդիրներ, որպես ՀԱՕԿ նախագահ, իմ վրա եմ վերցրել:

Այս իրավիճակում այլ լուծում չէր էլ կարող լինել: Եվ վստահ եմ, որ Ռիոյում մեր մարզիկները պատվով կներկայացնեն Հայաստանը: Այնպես որ, այս իրավիճակում Հայաստանի նման երկրին հեշտ չէ ճգնաժամային այս փուլում հավասար պայքար մղել աշխարհի գերհզոր երկրների հետ: Հեշտ չէ, բայց մենք մեր արժանապատիվ տեղն ունենք օլիմպիական ընտանիքում: Իհարկե, պետությունը աջակցում է, բայց բոլորս հասկանում ենք, որ միայն պետական միջոցներով հնարավոր չէ լուրջ խնդիրներ լուծել: Պետությունը շատ հոգսեր ունի և անում է այն, ինչը այդ պահին հնարավոր է: Շատ կարևոր է գտնել մասնավորի և պետության համագործակցության ճիշտ բանաձևը:

-Այժմ աշխարհում հակադոպինգային խիստ պայքար է մղվում: Մեր անելիքները որոնք են այս իրավիճակում, և ունենք, արդյոք, մտավախություններ:

-Մենք գործ ունենք մի խնդիրի հետ, որն առնչվում է ոչ միայն մարզիկներին, մարզիչներին, մարզական բժիշկներին, այլև հարյուր միլիոնավոր մարզասերների: Ու ինչու չէ, դա ուղղակի վերաբերում է պետություններին:

Հակադոպինգային պայքարը այն ոլորտն է, որտեղ պարտվելու իրավունք մենք չունենք: Սպորտում արդար մրցակցության և օլիմպիական գաղափարախոսության համամարդկային սկզբունքները պահպանելու համար մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը, երբեք կանգ չառնենք ձեռք բերածով:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մշտապես կողմ է եղել բոլոր ջանքերին, որոնք սպորտը հեռու կպահեն անարդարությունից, ոչ ազնիվ մրցակցությունից: Այստեղ մեր դիրքորոշումը հստակ է: Մենք կողմ ենք միջազգային կառույցների հետ առավել սերտ և առավել արդյունավետաշխատելուն:

Մենք վստահ ենք, որ հակադոպինգային պայքարի շրջանակներում պետք է բացառել որևէ քաղաքական ենթատեքստ և կողմնապահություն և այդ մասին միշտ բարձրաձայնում ենք մեր գործընկերների հետ հանդիպումների ժամանակ:

Ակնհայտ է, որ էֆեկտիվ պայքարը ենթադրում է ֆինանսական զգալի միջոցների ներդրում: Ոչ բոլոր պետություններն ու ազգային օլիմպիական կոմիտեներն են ի վիճակի դա ապահովելու: Այստեղ, իսկապես, պետք է գտնվեն համագործակցության մեխանիզմներ' հակադոպինգային կազմակերպությունների, օլիմպիական կոմիտեների և պետությունների միջև: Մեծ ուրախությամբ են ասում, որ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն բավական առաջ է գնացել այս հարցում և մեզ մոտ խնդիրների լուծման և համագործակցության որակապես նոր բարձր մակարդակ է ապահովվել:

Մենք ազնիվ մարզական պայքարի կողմնակից ենք: Ես խիստ և հատուկ հրահանգ եմ տվել բոլոր մարզաձևերի ղեկավարներին, մարզիկների հետ աշխատող բժիշկներին, որ լինեն զգոն և հետևեն WADA-ի բոլոր որոշումներին և անզգուշաբար մարզիկներին արգելված դեղամիջոցներ չտան: Մենք հաջողության պետք է հասնենք բացառապես ազնիվ պայքարում, բարձր պահելով մեր երկրի պատիվը և չվնասելով մարզիկների առողջությանը: Մենք մի քանի անգամ սպորտային բժշկության հիմանախնդիրներին նվիրված խորհրդաժողովներ ենք անցկացրել, որոնց ներկա են եղել սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության կենտրոնի ներկայացուցիչներ, մարզիկներ և մարզիչներ: Ավելին, նոր կառուցված օլիմպիական ավանում մի հսկայական բաժին է հատկացվել հակադոպինգային կենտրոնին, որը հագեցած է նորագույն սարքավորումներով: Այն ղեկավարում է պրոֆեսոր, հրաշալի մասնագետ Արեգ Հովհաննիսյանը, ով նաև Արևելյան Եվրոպայի հակադոպինգային կազմակերպության նախագահն է: Ի դեպ, այդ կազմակերպության վերջին նիստն էլ կայացավ Ծաղկաձորում:

Մենք պետք է դառնանք հակադոպինգային պայքարի առաջատարներից մեկը: Ես նույնիսկ հայտարարել եմ, որ այն մարզիկը, որը կբռնվի խթանիչներ օգտագործելու մեջ կորակազրկվի մարզչի հետ միասին: Մեզ նման մարզիչներ և մարզիկներ պետք չեն:

-Սպորտի զարգացման հեռանկարը մեր երկրում, ձեր տեսլականը:

-Զարգացնել մարզական ենթակառուցվածքները, կիրառել բոլոր ժամանակակից նորամուծությունները, այդ թվում մարզումների և մարզական բժշկության բոլոր առաջադեմ ձեռքբերումները, իրականացնել մարզիչների բարձրակարգ վերապատրաստում, առավելագույնի հասցնել մասսայական սպորտով զբաղվողների թիվը: Սրանք ապահովելուց հետո մենք կունենանք լավ մարզիչներ և լավ պրոֆեսիոնալ մարզիկներ:

Անկասկած, մեր երկրում սպորտի զարգացման հիմքը մանկապատենական սպորտն է: Ամբողջ երկրով մեկ մենք պետք է ունենանք մարզադպրոցներ, պարապելու, մարզվելու և ընդհանրապես առողջ մեծանալու համար անհրաժեշտ պայմանները: Մեր երկրին պետք են ոչ միայն ուժեղ մարզիկներ, այլ որ ամենակարևորնէ՝ առողջ և մարզված բնակչություն: Զինվորական ծառայության զորակոչվածները պետք է լինեն ֆիզիկապես կոփված տղաներ:

-Մենք փոքր երկիր ենք և չենք կարող թույլ տալ մեզ շռայլություն աչքաթող անելու մարզերի, գյուղերի մեր տաղանդավոր պատանիներին: Մենք այս ուղղությամբ աշխատել ենք և շարունակելու ենք նպատակասլաց աշխատել: Այսպես, աշխատանքներ են տարվում նոր մարզաբազաների կառուցման, գործողների համալրման և վերանորոգման ուղղաթյամբ:

-Մենք պետք է ամեն ինչ անենք եղած մարզադպրոցների արդիականացման համար: Մասնավորապես, Սիսիանում լայն թափով ընթանում են համալիր մարզադպրոցի շինարարության աշխատանքները: Այստեղ մարզվելու են մենապայքարային մարզաձևերով զբաղվող մարզիկները' բռնցքամարտ, ծանրամարտ, ըմբշամարտ, ձյուդո: Ասեմ ավելին' ՀՀ ամողջ տարածքում բնակվող բոլոր շնորհաշատ մարզիկները գտնվում են ՀԱՕԿ-ի ուշադրության կենտրոնում:

Սիսիանին զուգահեռ մարզադպրոց է կառուցվում նաև Գյումրիում, որը բավական մեծ համալիր է լինելու, որտեղ կպատրաստվեն ծանրամարտիկներ, ըմբիշներ և բռնցքամարտիկներ: Պետք է փաստեմ, որ Շիրակի մարզում, և Գյումրիում մասնավորապես, շատ մեծ մարզական ներուժ կա: Գյումրու նորակառույցն ունենալու է 4000 քառակուսի մետր տարածք, հյուրանոցային համարներ, որտեղ կարող են բնակվել նաև մարզադպրոցում իրենց հավաքներն անցկացնողները, ինչպես նաև գյուղերից այստեղ տեղափոխված տաղանդավոր երեխաները: Ասեմ, որ ի տարբերություն Սիսիանի մարզադպրոցի՝ այստեղ կառուցվելու է նաև խաղային մազաձևերի համար նախատեսված մարզահրապարակ:

-Իսկ երբ պատրաստ կլինի Օլիմպիական ավանը

Մինչ Դավիթաշենում կառուցվող օլիմպիական ավանին անդրադառնալը, ուզում եմ շեշտել, որ մենք մեր աշխատանքները կառուցում ենք հեռանկարային կտրվածքով: Իհարկե, մեծ ուշադրություն է դարձվում քառամյա փուլին, բայց մենք արդեն նայում ենք ավելի հեռու՝ հաջորդ օլիմպիական խաղերին: Եվ Դավիթաշենի օլիմպիական ավանի կառուցումն էլ ոչ թե այս, այլ հաջորդ քառամյա և հետագա քառամյա փուլերի համար է: Այդ ավանի պտուղները մենք կքաղենք հաջորդ օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում: Լիահույս եմ, որ համալիրը շահագործման կհանձնվի սեպտեմբերին: Համալիրն իր մեջ ներառում է երեք կառույց՝ՀԱՕԿ-ի շենքը, մարզաբազան ու մարզիկների համար նախատեսված հյուրանոցը: Մարզաբազայում բացի տարբեր մարզաձևերի համար նախատեսված դահլիճներից, ինչպես արդեն ասացի, գործելու է նաև հակադոպինգային ու վերականգնողական բժշկական կենտրոնը, որըհագեցած է լինելու ժամանակակից կրեո-սառնարաններով: Այս ամենն իրականացվում է իմ նախաձեռնությամբ, առանց պետությունից մեկ լումա անգամ խնդրելու:

Այնպես որ, մեր հնարավորությունների և ուժերի չափով անում ենք ամեն ինչ, որ ֆիզկուլտուրան և սպորտը մեր երկրում գնալով զարգանա և նոր թափ ստանա, որ յուրաքանչյուր նոր օլիմպիական խաղեր մեզ համար ավելի հաջող լինեն, քան նախորդները:

- Վերջում' ինչ եք մաղթում մեր մարզիկներին և մարզասերներին:

- Մինչև օլիմպիական խաղերի մեկնարկը դեռ շատ աշխատանք կա անելու: Ժամանակը քիչ է, և եթե այս կարճ վերջնական փուլում մենք չանենք անհրաժեշտը, ապա կարող ենք ջուրը գցել նախորդ չորս տարիների աշխատանքը: Ես սա լավ եմ հասկանում, սա հասկանում են մարզիչները, սա հասկանում են նաև մարզիկները: Օրվա գրաֆիկով մենք գիտենք մեր անելիքը: Մեր մարզիկները լուրջ պրոֆեսիոնալներ են և ես վստահ եմ, որ նրանք մեծ պրոֆեսիոնալիզմով են մոտենալու նախապատրաստական այս վերջին փուլին: Ես կցանկանայի, որ նրանք զինվեին համբերությամբ ու միշտ հիշեն, որ իրենց մեջքի հետևում պետությունն է ու ամբողջ ժողովուրդը: Մեր մարզիկներին ես մաղթում եմ օլիմպիական հանգստություն, հաջողություն և օլիմպիական առողջություն:

Իսկ մարզասերներին ես կմաղթեմ մեծ հավատ: Իսկապես, հավատացեք մեր օլիմպիական մարզիկներին՝ նրանք համաշխարհային ճանաչում ունեցող մարզիկներ են և կարգին, հայրենասեր մարդիկ: Գիտեք , մրցելույթների օրը ես նույնպես դառնում եմ սովորական մարզասեր ու թերևս դա ամենադժվար պահն է: Մի քանի ամիս հետո մենք բոլորս իրար հետ, շունչներս պահած, հետևելու ենք նրանց ելույթներին ու վստահ եմ ուրախության և հպարտության պահեր ենք ունենալու: Աստված պահապան մեզ բոլորիս:

Քրեյգ Դեյվիդը գալիս է Երևան. ո՞ր հայ արտիստները նրա հետ հանդես կգան նույն բեմում Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառին, կա 5 տուժած Ալեն Սիմոնյանի հետ զրույցից նեղված` Հովիկ Աղազարյանը փորձել է «ապաստան գտնել» Թագուհի Թովմասյանի մոտ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ղազախստան․ մանրամասներ (տեսանյութ) Երբ կհրապարակվի Գեղամ Նազարյանի «դատավճիռը» 1 օրում ամսական նորմայի չափ տեղումներ. ձյան ծածկի բարձրությունը կազմում է 30 սմ Վրաստանից դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհը բացվել է բեռնատարների համարԸնկերոջս հետ դեռ չեմ խոսել. Հովիկ Աղազարյան ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Պետպատվերի շրջանակում հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալն ընդլայնվել է Նոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության վարույթով 4 անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» (տեսանյութ) Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետԱրարատ Միրզոյանը կայցելի Ֆինլանդիա Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենաներ հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել-16. եղանակը՝ առաջիկա օրերինՍև ուրբաթին ընդառաջ 80% զեղչ IDBank-ի Travel Card-ի սպասարկման համարԱկնթարթային idcoin Սեւ ուրբաթին ընդառաջ Խոսրովի անտառի տարածքում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառին, վիրավnրներ կան․ Shamshyan ՀԷՑ-ից տեղեկացնում են Հայաստանի Հանրապետությունն այս իշխանություններից մաքրելը սուրբ գործ է․ Նաիրի ՍարգսյանՓաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Վթարային ջրանջատումներ Երևանում և մարզերում. «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է Կոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աբովյան քաղաքում գործող մասնաճյուղը ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համարՎերին Լարսում 570 հայկական բեռնատար է կուտակվելՀանքարդյունաբերությունը շատ մեծ դեր ունի Հայաստանի տնտեսության զարգացման գործում. Ներսես Կարամանուկյան Ճապոնիան նախատեսում է արևային ճկուն վահանակների լայնամասշտաբ կառուցում ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է ՔՊ-ի հետ ամեն ինչ պարզ է, նրանք Թուրքիայի օրակարգին ծառայող վարձկաններ են, պատրաստ են ցանկացած հակապետական ակտ վավերացնելու․ «Հայաքվե»Հերոսությունը մոռացության մատնելու, հերոսության մասին դատարկ, բայց նպատակային խոսույթ ձևավորելու պատճառների մասին. փաստերովՈչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն դրամ․ Արտակ Զաքարյան Չարենցավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց էՀզոր ցիկլոն ու ցուրտ օդային հոսանքներ՝ Հայաստանում. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՉինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան Թրամփն այս տարվա նախագահական ընտրություններում ավելի շատ ձայներ է հավաքել, քան 2020 թվականին Նոր Նորքում այս պահին ձյան առատ տեղումներ են (լուսանկարներ, տեսանյութ) Հայաստանի առաջատար մարմնամարզիկները 3 ոսկե մեդալ են նվաճել առցանց մրցաշարում ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. ՌԴ նախագահի օգնական Ձնաբուք և դժվարանցանելի ճանապարհներ՝ Շիրակի մարզում ՔՊ-ն թմրանյութի թեստի վերաբերյալ աղմկահարույց բացահայտումներից հետո մերժում է Կարեն Սարուխանյանի թեկնածությունը «Կրասնոդարը» հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց «Տյումենին». Գեորգի Հարությունյանը մասնակցեց խաղին Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Հայկական ծագման մասին Հերոդոտոսի տեսությունը հերքվել է գենոմի առաջին ամբողջական ուսումնասիրության արդյունքում