Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Պատերազմում որեւէ հաջողություն չգրանցած Ալիեւը չի կարող 97 տոկոս վարկանիշ ունենալ. «Մուսավաթի» կուսակցապետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանական իշխանամետ «Ռեյ» (Կարծիք) հասարակական հարցումների կենտրոնը «Եթե առաջիկա կիրակի Ադրբեջանում նախագահական ընտրություններ անցկացվեին, ու՞մ կընտրեիք» հարցադրմամբ օրերս 800 մարդկանց շրջանում հարցում է անցկացրել, որի արդյունքներով, իբր, հարցվածների 92,8 տոկոսը հայտնել են, որ իրենց ձայնը կտաին Իլհամ Ալիեւի օգտին, իսկ 97 տոկոսն էլ վստահություն է հայտնել նրան:

Այդ առնչությամբ Meydan TV-ի հետ զրույցում Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջըլըն հայտարարել է, որ այդ հարցումը լուրջ չի համարում, եւ պատերազմում որեւէ հաջողություն չգրանցած Ալիեւը չի կարող 97 տոկոս վարկանիշ ունենալ:

«Ընդհանրապես, անհնարին է, որ որեւէ առաջնորդի քաղաքական վարկանիշն, այն էլ` քաղաքական-ռազմական պայմաններում լինի 97 տոկոս: Նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակ ունեցած Ուինսթոն Չերչիլը պարտվեց պատերազմից հետո ընտրություններում: Գերմանիայի միավորումն ապահոված Հելմուտ Քոլը եւս այդ իրադարձությունից որոշ ժամանակ հետո պարտվեց ընտրություններում: Այդ պատճառով էլ անհնարին է, որ պատերազմում որեւէ նշանակություն չունեցած գործողության համար քաղաքական գործչի վարկանիշը լինի 97 տոկոս», -ասել է նա:

Արիֆ Հաջըլըն գտնում է, որ նորմալ դեմոկրատական հասարակություններում ընդդիմության եւ իշխանության միջեւ վարկանիշի տարբերությունը չի գերազանցում 10 տոկոսը:

«Այդ պատճառով կենտրոնի հարցումը լուրջ չեմ համարում: Ցավալի է, որ Ադրբեջանի հասարակությանը նման արդյունք են վերագրում», -հավելել է նա:

Հարցին Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի արձագանքը շատ կարճ է եղել:

«Նման հարցումներն, ընդհանրապես, պետք չէ լուրջ համարել: Բնական է, որ դրանք կառավարության պրոպագանդայի համար ուռճացված արդյունքներով հարցումներ են», -ասել է նա:

Ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Հիքմեթ Հաջիզադեն էլ հայտարարել է, որ հարցումներ անցկացնող կենտրոնների օգտագործած ստանդարտ մեթոդները Ադրբեջանի համար կիրառելի չեն:

«Բնակչությունը շարունակաբար վախի եւ ճնշման տակ գտնվելու պատճառով չի կարող ազատ կերպով արտահայտել իր կամքը: Այդ պատճառով էլ կասկածանքով եմ մոտենում տարվող նման հարցումների արդյունքներին», -ասել է նա:

Meydan TV-ի կայքի` Բահրուզ Իբրահիմով անունով օգտատերն էլ զարմանք է հայտնել, որ 800 հոգու մեջ անցկացված հարցման արդյունքները ներկայացնում են որպես 9 մլն բնակչություն ունեցող Ադրբեջանի կարծիք:

 

Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան Թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր ԿամենդատյանՕձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. Թրամփ Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի ԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառով Որ հասցեներից է կարելի անձնագիր և նույնականացման քարտ ստանալ. մանրամասներ Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային «Patriot» համակարգեր տրամադրել. Պիստորիուս Գեղեցիկ ձմեռ. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վարդաբլուր գյուղում հայտնաբերել են 39-ամյա տղամարդու մարմինՄեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել Եղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվում Մոսկվայում և Մոսկվայի մարզում մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԻմ խնդիրն է՝ Հայաստանը խաղաղ, անվտանգ և բաց սահմաններով փոխանցել հաջորդ սերնդին. Փաշինյան Իրանը չեղարկել է հրթիռների հեռահարության սահմանափակումները. գեներալ Հոսեյն Մոհեբի Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ, ՍԱՏՄ «ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՄասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ Փաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՊաշտպանության նախարարի տեղակալը ՊՆ մի շարք զորամասերում ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքին Աշխարհում կան խնձորի հազարավոր տեսակներ. ինչպե՞ս է փոխվել այդ մրգի «գենետիկան». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 նոյեմբերի). Բոլշևիկների գրոհը Ձմեռային պալատի վրա. «Փաստ»Արտակարգ դեպք Երևանում. 22-ամյա աղջկան քավորն ու քավորկինը ծեծի են ենթարկելՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Հայաստանը հետ կվերցնի՞ միջազգային հայցերը. Բաքուն ձգտում է լիակատար իրավական անպատժելիության. «Փաստ»Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՈղբերգական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վարորդը մաhացել է 36-ամյա կինը դպրոցական մրցույթի ժամանակ հարձակվել է մի երեխայի վրաԲոլորին բանտարկում է ու ռեյդերական զավթում իրականացնում. «Փաստ»52 տարեկանում մահացել է «Օսկարի» արժանացած ռեժիսոր Սեբաստիան Լելիոն Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանԿիևում վնասվել է ռազմական նշանակության Հյուսիսային կամուրջը Մենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք Չալաբյան«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Ընդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ Մենք երբեք թույլ չենք տա տարածաշրջանում վերականգնել հակառակորդի ռազմակայանները․ Իրանի բանակի ներկայացուցիչ ԱՄՆ-ն հարվածել է Իրանի ՀՕՊ համակարգերին Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ»Հայաստանի երեք քաղաքում արձանագրվել է օդում փոշու թույլատրելի մակարդակի գերազանցում Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ին. ինչ վիճակում է ռուբլին «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»