ՄԻԵԴ-ը կայացրած վճիռով Թուրքիան պետք է 1 մլն եվրո վճարի ընդդիմադիր կուսակցությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիայի կառավարության կողմից երկրի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանը 1 մլն 90 հազար 800 եվրո տուգանք վճարելու մասին վճիռ է կայացրել:
Այս մասին հայտնում է ՄԻԵԴ կայքը` նշելով, որ թուրքական կառավարությունը նշված գումարը պետք է կուսակցությանը փոխհատուցի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով հավաքների ազատության իրավունքը խախտելու համար:
Գործին առնչվող նյութերի համաձայն` Թուրքիայի իշխանությունները առգրավել են ընդդիմադիր կուսակցության սեփականության զգալի մասը` ղեկավարվելով 2007 եւ 2009 թվականներին անցկացված ստուգումների արդյունքներով սահմանադրական դատարանի կողմից 2012 թվականին ընդունված որոշումով: Կուսակցությունը Թուրքիայի ՍԴ որոշումը բողոքարկելու համար ՄԻԵԴ էր դիմել 2013 թվականին:



