Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Դավիթ Լոքյանն ընդունել է ԱՄՆ դեսպանի, և USAID հայաստանյան գրասենյակի ղեկավարին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր  ընդունել է  Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և ԱՄՆ  միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդին: Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից:

Դեսպան Ռիչարդ Միլսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ նախարարության հետ գործակալությունը երկար տարիների ամուր գործընկերություն ունի:  «ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ծրագրերի մեջ տեղական ինքնակառավարման հզորացումը մեզ համար առաջնահերթ ուղղություններից է»,- ասել է դեսպանը՝ կարևորելով  ՏԻՄ-երին, որպես հասարակությանն ավելի մոտ գտնվող օղակի, լայն իրավասություններով օժտելու  և վերջիններիս կարղությունները զարգացնելու հանգամանքը: 

Նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ USAID-ի հետ նախկինում արդյունավետ համագործակցության փորձ է ունեցել և հույս հայտնել, որ առաջիկայում նույնպես գործակցությունը կշարունակվի ՏԿԶ նախարարության համար կարևոր ուղղություններով:

Դեսպանի խնդրանքով նախարարը ներկայացրել է նախարարության առաջնահերթ ուղղությունների մասին, ինչպես նաև համայնքների տնտեսական փնջային խոշորացման ծրագրով ստեղծված և առաջիկայում ստեղծվելիք կլաստերները: Դավիթ Լոքյանը  տեղեկացրել է, որ ակտիվորեն աշխատանքներ են տարվում խոշորացվող համայնքների  փնջերի ձևավորման ուղղությամբ, նախատեսվում է Աժ ներկայացնել ավելի քան 11 փնջի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն: Ամբողջ գործընթացը հանրապետությունում ծրագրված է ավարտել 2019թ.-ին: Նախարարը նշել է, որ փնջերի ձևավորման հիմքում դրված են մի շարք կարևոր հանգամանքներ, այդ թվում՝  տնտեսական զարգացման հնարավորությունների, աշխարհագրական դիրքի, ինչպես նաև լեզվամտածողական  ընդհանրությունները: «Սակայն մեծ համայնքների ապագան անորոշ կլինի, եթե մենք տնտեսական զարգացման ծրագրեր չունենանք, դրա համար կարևորում եմ, որ և´ ձեր, և´ բոլոր դոնոր կազմակերպությունների օժանդակությունը, որպեսզի այն համակարգված ուղղվի համայնքներում  ավելացած  արժեք ստեղծելուն»,-դիմելով հյուրերին ասել է նախարարը:

Հանդիպմանը քննարկվել են նախատեսվող տնտեսական զարգացման ծրագրերին USAID-ի կողմից աջակցության հնարավորությունները: Գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը  նշել է, որ կազմակերպությունը պատրաստակամ է  տնտեսական պորտֆելի շրջանակում աջակցել  խոշորացված համայնքներում տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանը: Նա նշել է, որ դոնոր կազմակերպությունների հետ առաջիկա հանդիպման ժամանակ կքննարկի խոշորացված փնջերում վերջիններիս կողմից  ծրագրերի իրականացման հնարավորությունները: Քարեն Հիլիարդն առաջարկել է նաև դիտարկել դոնորների աշխատանքների համակարգման խմբում ՏԿԶ նախարարությունից ներկայացուցչի ներգրավման հարցը:

Հանդիպման ավարտին նախարար Դավիթ Լոքյանը ծրագրերի արդյունավետ իրականացման համար առաջարկել է հասարակական կազմակերպությունների, դոնոր կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի, Գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչների ներգրավմամբ ստեղծել խորհրդատվական մարմին, որը կկարողանա փորձագիտական գնահատական տալ առաջարկվող տնտեսական զարգացման ծրագրերին:  

Հանդիպմանը քննարկվել են նաև համայնքների վարկավորման խնդիրների համար ենթակառուցվածքային ֆինանսական կազմակերպություն և շրջանառու հիմնադրամ ստեղծելուն   (revolving fund) վերաբերող հարցեր: 

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվումՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ 40-ամյա տղամարդը փորձել է ողջ-ողջ այրել իր սիրեցյալին«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցել Նոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբԻնչ վտանգ կա Հայաստանում վաճառվող հավկիթների, կաթնամթերքի և պահածոների մեջ