Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թթվածնի կարիք ունեի, որն օտար երկրում ինձ պակասում է. ապագա մայրիկ Անի Դաշյանը Երեւանում է

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Մոսկվայաբնակ հաղորդավարուհի Անի Դաշյանն, ով հղիության վերջին ամիսներին էր գտնվում, այս օրերին Երեւանում է: Life.panorama.am-ի հետ զրույցում Երեւանի հանդեպ կարոտի զգացումներով ու որպես ապագա մայրիկ իր զգացողություններով կիսվել է հաղորդավարուհին:

Մեզ հետ զրույցում Անին նախ պատմել է, որ շատ արագ է կայացրել Երեւան գալու որոշումը, որի համար հատուկ պատճառ չի ունեցել.

«Ինձ համար հատուկ պատճառներ պետք չեն Երեւան գալու համար. այսօր այստեղ եմ, որովհետեւ թթվածնի կարիք ունեի, որն օտար երկրում ինձ պակասում է: Անասելի կարոտ էի զգում ընտանիքիս անդամների, ընկերներիս ու հարազատներիս նկատմամբ, բացի այդ իմ քաղաքի ջերմության կարիքն ունեի, զգում էի, որ կարոտել եմ անգամ Երեւանի փողոցներով քայլող անծանոթ մարդկանց»,- նշեց նա:

Հղիության 7-րդ ամսում գտնվող Անի Դաշյանը հայտնեց, որ մեկնելուց առաջ բժշկի հետ չի հասցրել խորհրդակցել, բայց եւ ինքնազգացողության վատթարացում չի ունեցել.

«Շատ անսպասելի որոշեցինք, որ պետք է գանք Երեւան, ու քանի որ նախապես չէինք ծրագրել, ուստի բժշկիս հետ էլ չհասցրեցի խոսել ու թույլտվություն չվերցրեցի: Անկեղծ ասած, ճանապարհին շատ հանգիստ էի, քանի որ ամուսնուս հետ էի. Նա ինձ բերեց Հայաստան ու մի քանի օր հետո կրկին մեկնեց Մոսկվա, հուսամ՝ վերադարձիս ժամանակ էլ նույն կերպ հանգիստ կտանեմ թռիչքը»,- պատմեց Անին, իսկ մեր հարցին, թե մտավախություն չունի արդյոք, որ բալիկը ժամանակից շուտ կծնվի, ապագա մայրիկը պատասխանեց.

«Դեռ նման մտավախություն չունեմ, բայց եւ պատրաստ եմ ամեն ինչին. ի վերջո ինչ լինելու է՝ կլինի, իսկ մեզ համար կապ չունի, թե որտեղ կծնվի մեր բալիկը, գլխավորն՝ առողջ լինի»:

Հաղորդավարուհին, ով անասելի շատ է սիրում մեր մայրաքաղաքն, այս անգամ տխրեցնող փոփոխություններ է նկատել քաղաքում.

«Վերջին այցիցս հետո մեր քաղաքում, կարծես թե, միաժամանակ ոչինչ չի փոխվել ու փոխվել է ամենակարեւորը. այս անգամ անբացատրելի տխրություն եմ զգում, որը ասես կանգնած լինի Երեւանի օդի մեջ՝ քաղաքս տխուր է եւ իսկապես, ինչպե՞ս ուրախ լինի Արցախում տեղի ունեցած վերջին սարսափելի իրադարձություններից հետո: Քառօրյա պատերազմը բոլորիս ստիպեց ծանր ապրումներ ունենալ, տխրել, արտասվել, բայց միաժամանակ հպարտանալ մեր քաջ տղաներով, ովքեր հերթական անգամ իրենց խիզախությամբ ու կյանքի գնով ապացուցեցին, որ «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում»: Փառք մեր սահամանները պահող հերոսներին, փառք ու խոնարհում հերոսներ ծնած հայ մայրերին, Աստծո կամոք, թող էլ ոչ մի մայր արցունք չթափի զավակի կորստի համար, թող էլ երբեք պատերազմներ չլինեն»,- ավելացրեց Անին:

Վերադառնալով կարոտի զգացմանը՝ Անին առաջինը առանձնացրեց մայիկի հանդեպ կարոտն, ապա անդրադարձավ մյուսներին.

«Երբ Երեւանում չեմ լինում, առաջին հերթին կարոտում եմ մայրիկիս, ով անբացատրելի կարեւոր դեր ունի իմ կյանքում. կարոտել էի մեր զրույցները, երեւանյան զբոսանքները: Իհարկե, հասկանալի է, որ բոլորի համար էլ իրենց մայրերը ամենալավն են, այդ հարցը չի էլ քննարկվում, բայց ես մամայիս հետ անբացատրելի կապով եմ կապված. նա ինձ համար եւ մայր է, եւ քույր, եւ ընկերուհի, ում հետ կարող եմ զրույցել բացառապես բոլոր թեմաներով: Ընտանիքիցս հետո քայլերս տանում են ընկերներիս մոտ, որոնց եւս շատ եմ կարոտում. պատկերացրեք՝ երկար բացակայելուց հետո որքան բամբասելու թեմաներ կարող էին կուտակվել»,- ծիծաղելով նշեց հաղորդավարուհին:

Զրույցի ընթացքում անդրադարձանք նաեւ Անիի ապագա որդուն: Հաղորդավարուհին վստահ է՝ տղան ծնողների նման շատ է սիրելու Երեւանը, ի վերջո, իր հղիության մասին Անին իմացել է Երեւանում:

«Որքան էլ գիտակցում եմ, որ Աստծո կամոք շատ շուտով մայրանալու եմ, միեւնույն է՝ ինձ այդ դերում չեմ պատկերացնում: Ամեն դեպքում սրտատրոփ սպասում եմ մեր հանդիպմանը: Ի դեպ՝ արդեն սկսել ենք նրա խնամքի հետ կապված գնումները, որը շատ հաճելի գործընթաց է»,- նշեց Անին՝ հավելելով, որ փոքրիկի անվան ընտրությունը դեռեւս չեն կայացրել:

Անի Դաշյանը հետադարձի տոմս դեռեւս չի գնել, բայց վստահ է՝ ամուսնու հանդեպ կարոտը նրան երկար չի պահի Երեւանում.

«Տասն օրից ավելի է, ինչ Երեւանում եմ, դեռեւս հստակ չգիտեմ, թե որքան կմնամ այստեղ, բայց պետք է խոստովանեմ, որ ամուսնուս հասցրել եմ շատ կարոտել, այնպես, որ որքան էլ սիրեմ Երեւանս, միեւնույն է ՝այստեղ երկար մնալ չեմ կարող»,- զրույցն ավարտեց ապագա մայրիկ հաղորդավարուհին:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Ջուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՇաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Նիկոլ ՓաշինյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել Հայրը դանակահարել է իր երկվորյակ երեխաներին և ինքնասպան եղելԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մարդկանց վրա․ 7 վիրավոր կաՀայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ Մխիթարյան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվել ԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ