Ամերիկյան գեներալը հաղորդել է ԻՊ-ի ֆինանսական դժվարությունների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ֆինանսական լուրջ դժվարություններ ունի օտարերկրյա վարձկանների ծառայությունների համար վճարելու առումով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ՌՕՈՒ գեներալ-մայոր Փիթեր Գիրսթենը:
«Աղբյուրների տվյալներով, ԻԼԻՊ-ը չի կարողանում վճարել այլ երկրներից ժամանած զինյալների աշխատավարձը: Նրանք ավտոմեքենաների վաճառքով են զբաղվում՝ գումար հայթայթելու համար: Որոշ զինյալների ընդհանրապես ոչինչ չեն վճարում, եւ մենք տեսնում ենք, որ նրանք չեն մասնակցում մարտերին»,- ասել է գեներալը:
Ըստ ՏԱՍՍ-ի, Գիրսթենը նշել է, որ ԻՊ-ի օտարերկրացի վարձկանների բարոյական ոգին անկում է ապրում, խմբավորման ճամբարներից դասալքության դեպքերը հաճախակի են դառնում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



