Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Դավիթ Լոքյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովին: Ողջունելով հյուրին` նախարարն ուրախությամբ է փաստել,  որ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի ներկայացուցիչը մեր հայրենակիցն է: Դավիթ Լոքյանը մեծապես կարևորել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև համագործակցությունը և հույս հայտնել, որ դեսպան Ավակովը իր պաշտոնավարման ընթացքում զգալիորեն կնպաստի այդ համագործակցության ընդլայնմանը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից:

Շնորհակալություն  հայտնելով նախարար Դավիթ Լոքյանին հանդիպման հնարավորության համար, Արգո Ավակովը նշել է, որ անչափ ուրախ է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում սկսելու կապակցությամբ և վստահեցրել, որ պաշտոնավարման ընթացքում նա իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի ՏԿԶ նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև երկարամյա համագործակցության շարունակականության ապահովմանը և հարաբերությունների առավել ամրապնդմանն ու զարգացմանը:

Դավիթ Լոքյանը ներկայացրել է խոշորացվող համայնքների փնջերի ձևավորման ընթացքը և այդ համատեքստում ընդգծել խոշորացված համայնքներում տնտեսական զարգացման ծրագրերի արդյունավետ իրականացումը: Արգո Ավակովը առաջարկել է ստեղծել համատեղ շրջանակային ծրագիր, որը հնարավորություն կտա բացառել ծրագրային կրկնությունները և իրականացնել նպատակային ուղղվածությամբ ծրագրեր այն տարածքներում, որտեղ կան առավել լուրջ խնդիրներ:

Նախարար Դավիթ Լոքյանը շատ օգտակար և կարևոր է համարել այդ առաջարկը` մեր երկրում իրականացվող բազմաթիվ ծրագրերը համակարգված իրականացնելու և դրական արդյունք ստանալու տեսանկյունից:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարևորել են տարածքներում ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող տարբեր ոլորտներում կարողությունների հզորացմանն ուղղված միջոցառումները և ցուցաբերված աջակցությունը, մասնավորապես` շրջակա միջավայրի հարցերով իրազեկման, իրավագիտակցության բարձրացման և իրավակիրառմանն աջակցելու նպատակով մարզերում հաջորդաբար բացված Օրհուս կենտրոնները, որոնց թիվն այժմ հասնում է 15-ի:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից մշակված «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի բարեփոխումների հայեցակարգին, որը նպատակ ունի տեղական մակարդակում անմիջական ժողովրդավարության համար ամբողջական ու միասնական իրավական կարգավորում ձևավորել:

Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՖլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին «Զվարթնոցում» 6 օր թռիչքուղու վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն․ ցերեկային ժամերին չվերթերը կդադարեցվեն Պրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Թրամփը կարող է միջուկային հարված հասցնել Իրանին․ Կառլսոն Օրվա եղանակը Երևանում Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Նոյեմբերի 3-ից 4-ը Երևանի որոշ հատվածներում և Կոտայքի մարզում ջուր չի լինի Ֆլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով