Ռեյունիոնում գտնված դետալի համարը համընկնում է Boeing 777-ի տվյալների հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖրանսիական Ռեյունիոն կղզում գտնված՝ ինքնաթիռի բեկորի սերիական համարը համընկնում է Boeing 777-ի տեխնիկական մասնագրի հետ, հաղորդել է տեղական Journal de l"Ile de la Reunion թերթը:
Չճանաչված ինքինաթիռի թևի բեկորը՝ ֆլապերոնը (դետալ, որը նախատեսված է կողաթեքման անկյունի կառավարման համար), հայտնաբերվել է հուլիսի 29-ին Հնդկական օվկիանոսի ֆրանսիական Ռեյունիոն կղզում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ Boeing ընկերությունը հավաստել է, որ ինքնաթիռի գտնված բեկորը պատկանում է Boeing 777-ին: Հետագա հետազոտման համար թևի բեկորը կուղարկվի Թուլուզում Ֆրանսիայի Ավիավթարների հետաքննության բյուրոյի ամենամոտ գրասենյակ:
2014 թվականի մարտի լույս 8-ի գիշերը Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777-200 ավիահանրանավը՝ 227 ուղևորներով և անձնակազմի 12 անդամներով, որը կատարում էր MH370 չվերթը Քուալա Լումպուրից Պեկին, կորել է ռադարների էկրաններից: Ենթադրվում է, որ ինքնաթիռն աղետի է ենթարկվել Հնդկական օվկիանոսի հարավային մասում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



