Քերին ԻՊ-ին մեղադրել է կրոնական փոքրամասնությունների ցեղասպանության մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները պատասխանատվություն են կրում կրոնական փոքրամասնությունների ցեղասպանության համար: Այդ մասին ապրիլի 26-ին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, որի ելույթը հեռարձակվել է երկրի Պետդեպարտամենտի կայքում:
«ԻՊ-ն շարունակում է ոչնչացնել կրոնական փոքրամասնություններին: Զինյալներն սպանում են եզդիներին, որովհետեւ նրանք եզդի են, քրիստոնյաներին, որովհետեւ նրանք քրիստոնյա են, շիաներին, որովհետեւ նրանք շիա են»,- հայտարարել է Քերին՝ ելույթ ունենալով Հյուսթոնում (Տեխասի նահանգ):
Նրա խոսքով՝ «ԻՊ-ն պատասխանատվություն է կրում կրոնական ցեղասպանության համար»: Քերին ընդգծել է, որ «խոսքը չի վերաբերում քաղաքակրթությունների պատերազմին»: «Սա պայքար է բարբարոսների դեմ»,- ասել է նա:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



