Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ադրբեջանը հայտնվել է «անազատ մամուլ» ունեցող երկրների վերջին շարքում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կենտրոնակայանը ԱՄՆ-ում գտնվող միջազգային Freedom House կազմակերպությունը ապրիլի 27-ին հրապարակել է «Մամուլի ազատություն 2016» զեկույցը, որում աշխարհի 199 երկրների մեջ Ադրբեջանը նշված է «անազատ մամուլ» ունեցող երկրների վերջին շարքում` 189-րդ տեղում` ստանալով «անազատ» կարգավիճակ:

Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը` նշելով, որ Ադրբեջանն անցյալ տարի եւս գտնվել է «անազատ» երկրների շարքում, իսկ ինտերնետային ազատությամբ` «մասնակի ազատ» կատեգորիայում:

Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում դժգոհների հարթակները ավերող իշխանությունը խորացրել է տեղեկատվական հոսքի նկատմամբ համակարգված վերահսկողությունը:

«Մամուլի ազատությամբ Ադրբեջանի հետընթացի պատճառն այն է, որ մինչ այժմ բացահայտված չէ ճանաչված լրագրողի սպանությունը: Ավելին, անցյալ տարի Եվրոպական խաղերի շրջանակում իշխանությունը սահմանափակումներ է կիրառել լրագրողների նկատմամբ», -ասվում է զեկույցում:

Freedom House-ն ընդգծել է, որ Անգոլայի եւ Ադրբեջանի հետ որոշ երկրներում բարձր մակարդակի շրջանակներում կոռուպցիայի մասին գրած լրագրողները ենթարկվել են խիստ իրավական հետապնդումների, ձերբակալվել կասկածելի մեղադրանքներով:

Զեկույցում ասվում է, որ աշխարհի բնակչության ընդամենը 13 տոկոսն է օգտվում «ազատ» մամուլից: Աշխարհի բնակչության 41 տոկոսը բնակվում է «մասնակի ազատ», 46 տոկոսը` «անազատ» մամուլ ունեցող երկրներում:

Ըստ Freedom House-ի` աշխարհում «ամենաանազատ» մամուլ ունեցող երկրներ են Ադրբեջանը, Բելոռուսը, Կուբան, Էկվատորային Գվինեան, Էրիթրեյան, Իրանը, Հյուսիսային Կորեան, Սիրիան, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը:

Ազատ մամուլ ունեցող երկրներ են Նորվեգիան, Բելգիան, Ֆինլանդիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Դանիան, Անդորան, Լյուքսեմբուրգը, Շվեյցարիան եւ Լիխտենշտեյնը:

Զեկույցում Հայաստանը նշված է 139-րդ տեղում, Վրաստանը` 96-րդ տեղում:

Հեղինակավոր ամերիկյան The Washington Post թերթը «Ադրբեջանում անկախ մամուլի դեմ պատերազմ է հայտարարվել» վերնագրով հոդվածում գրել է, որ քննադատությունը խստորեն զայրացնում է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւին: Նա լրագրող Խադիջա Իսմայիլովային բանտ է ուղարկել այն բանի համար, որ բացահայտել է երկրի ոսկու հանքերում նախագահի դուստրերի մասնաբաժինը: Դրանից հետո Panama Papers-ը հայտնաբերել է, որ այդ մասնաբաժինը շատ ավելի մեծ է: Տասնյակ բլոգերներ, լրագրողներ, ակտվիստներ գտնվում են բանտերում: Իսկ արտասահմանում գործող ադրբեջանակն Meydan TV հեռուստաալիքը չի վախե նում Ալիեւի ռեժիմին անհանգստացնող պատմությունների հրապարակումից: Օրերս հեռուստաալիքը տակնուվրա է արել զորքերի շփման գծում իրավիճակի սրացման ժամանակ զոհված ադրբեջանցի զինծառայողների թվաքանակի մասին պաշտոնական տվյալները, եւ հայտնաբերել, որ կորուստները մի քանի անգամ շատ են:

The Washington Post-ը Ալիեւին խորհուրդ է տվել ժողովրդավարություն սովորելու համար դիտել Meydan TV:

Լրագրողներն առանց սահմանների կազմակերպությունը ապրիլի 20-ին հրապարակել է Մամուլի ազատության ինդեսքը, որում աշխարհի 180 երկրների մեջ     Ադրբեջանը նշված է 163-րդ տեղում, Հայաստանը` 74, Վրաստանը` 64, Ռուսաստանը` 148-րդ տեղում:

Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան Թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր ԿամենդատյանՕձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. Թրամփ Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի ԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառով Որ հասցեներից է կարելի անձնագիր և նույնականացման քարտ ստանալ. մանրամասներ Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային «Patriot» համակարգեր տրամադրել. Պիստորիուս Գեղեցիկ ձմեռ. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վարդաբլուր գյուղում հայտնաբերել են 39-ամյա տղամարդու մարմինՄեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել Եղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվում Մոսկվայում և Մոսկվայի մարզում մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԻմ խնդիրն է՝ Հայաստանը խաղաղ, անվտանգ և բաց սահմաններով փոխանցել հաջորդ սերնդին. Փաշինյան Իրանը չեղարկել է հրթիռների հեռահարության սահմանափակումները. գեներալ Հոսեյն Մոհեբի Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ, ՍԱՏՄ «ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՄասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ Փաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՊաշտպանության նախարարի տեղակալը ՊՆ մի շարք զորամասերում ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքին Աշխարհում կան խնձորի հազարավոր տեսակներ. ինչպե՞ս է փոխվել այդ մրգի «գենետիկան». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 նոյեմբերի). Բոլշևիկների գրոհը Ձմեռային պալատի վրա. «Փաստ»Արտակարգ դեպք Երևանում. 22-ամյա աղջկան քավորն ու քավորկինը ծեծի են ենթարկելՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Հայաստանը հետ կվերցնի՞ միջազգային հայցերը. Բաքուն ձգտում է լիակատար իրավական անպատժելիության. «Փաստ»Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՈղբերգական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վարորդը մաhացել է 36-ամյա կինը դպրոցական մրցույթի ժամանակ հարձակվել է մի երեխայի վրաԲոլորին բանտարկում է ու ռեյդերական զավթում իրականացնում. «Փաստ»52 տարեկանում մահացել է «Օսկարի» արժանացած ռեժիսոր Սեբաստիան Լելիոն Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանԿիևում վնասվել է ռազմական նշանակության Հյուսիսային կամուրջը Մենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք Չալաբյան«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Ընդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ Մենք երբեք թույլ չենք տա տարածաշրջանում վերականգնել հակառակորդի ռազմակայանները․ Իրանի բանակի ներկայացուցիչ ԱՄՆ-ն հարվածել է Իրանի ՀՕՊ համակարգերին Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ»Հայաստանի երեք քաղաքում արձանագրվել է օդում փոշու թույլատրելի մակարդակի գերազանցում Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ին. ինչ վիճակում է ռուբլին «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»