Արցախի ՊՆ-ն Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերը ռմբակոծելու մասին իրազեկել է ԿԽՄԿ-ին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանական զինուժի կողմից ԼՂ շփման գծի մերձակա բնակավայրերի նկատմամբ իրականացվող հրթիռակոծությունների մասին ԼՂՀ իշխանություններն իրազեկում են Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ նշվում է. «ԼՂՀ պաշտպանության նախարարությունն իրազեկում է, որ ինչպես վերջին օրերին, այնպես էլ այս գիշեր Մարտակերտ քաղաքի և շփման գծին մերձակա այլ խաղաղ բնակավայրերի վրա ադրբեջանական բանակի կողմից իրականացված հրթիռահրետակոծությունների մասին, որպես միջազգային անկողմնակալ, չեզոք և անկախ կառույցի, պարբերաբար տեղեկացվել և այսուհետ ևս կտեղեկացվեն Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը»:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



