Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եվրոպայում փողերը երկնքից չեն թափվում, եթե ուզում ես նորմալ ապրել, պետք է աշխատես. Հայկ Կասպարով

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Գրեթե երեք տարի առաջ երգիչ Հայկ Կասպարովը ամուսնացավ ու մշտական բնակություն հաստատելու նպատակով մեկնեց Գերմանիա, որից հետո էլ նա կարծես թե ստեղծագործական դադար հայտարարեց, ավելին՝ շատերի կարծիքով Հայկն այլեւս հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչ չէ:

Life.panorama.am-ը երկարատեւ ընդմիջումից հետո խոսել է երգչի հետ. պարզվում է՝ ընդամենը հաշված օրեր հետո Հայկ Կասպարովը նոր տեսահոլովակով կվերադառնա հայկական շոու բիզնես.

«Արդեն երեք տարի է, ինչ բնակվում եմ Գերմանիայում, այս պահին ապրում ենք Ուոլֆսբուրգ քաղաքում, արդեն ամբողջովին հարմարվել եմ այստեղի կյանքին, ապրելակերպին, մարդկանց տեսակին»,- պատմեց Հայկն ու շարունակեց.

«Այո, այս ընթացքում հանդիսատեսն ինձ հետ կապված ոչ մի նորություն չի իմացել, ինձ էլ են հասել այն լուրերը, թե ես հեռացել եմ երգարվեստից, բայց պետք է ասեմ, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը եւ այս ընթացքում ես գրել եմ նոր երգեր, մասնակցել եմ տարբեր համերգների, իսկ օրեր հետո՝ ապրիլի 29-ին, «Դար 21» TV-ի եթերով կներկայացվի իմ նոր տեսահոլովակը: Երգն ունի արդեն չորս տարվա պատմություն, որի հեղինակն է Մարինե Պետրոսյանը»:

Հայկ Կասպարովը հայտնեց, որ այս ընթացքում ստեղծել է մի շարք հեղինակային երգեր, որոնք այսուհետ ավելի ակտիվ աշխատանքային ռիթմով կներկայացնի հայաստանյան հանդիսատեսին.

«Այս պահին ունեմ ութ հեղինակային երգ, որոնք պատրաստման փուլում են. ինքս էլ ուզում եմ, թեկուզեւ հեռու գտնվելով Հայաստանից, ավելի հաճախ ներկայանալ այդտեղի հանդիսատեսի համար»,- ավելացրեց երգիչը:

Հետաքրքրվելով, թե շատ հայ արվեստագետների նման երգիչը Գերմանիայում այլ աշխատանքով չի զբաղվում արդյոք, Հայկը պատասխանեց.

«Իհարկե, այլ գործեր եւս պետք է անել: Եվրոպայում փողերը երկնքից չեն թափվում, եթե ուզում ես նորմալ ապրել, պետք է աշխատես»:

Հայկ Կասպարովը հրաժարվեց խոսել իր նորակազմ ընտանիքից՝ նկատելով, որ իր հանդիսատեսին անձնական կյանքը չպետք է հետաքրքրի:

Երգիչը նշեց նաեւ, որ հետեւում է Հայաստանում կատարվող իրադարձություններին.

«Յուրաքանչյուր հայ, երբ ապրում է արտերկրում, գուցե ավելի շատ ու կարոտից դրդված՝ ավելի սրտացավորեն է  հետեւում Հայաստանում կատարվող իրադարձություններին:  Հուսամ՝ շուտով իմ երկրում վերջնականապես խաղաղություն կհաստատվի»,- հավելեց Նա:

Ի դեպ՝ առաջիկայում Հայկ Կասպարովը պատրաստվում է այցելել Հայաստան.

«Շատ եմ կարոտել ընտանիքիս, հարազատներիս, ընկերներիս ու հարազատ քաղաքս: Այս տարիների ընթացքում այցելել եմ Հայաստան, բայց այս տարի դեռեւս չի հաջողվել: Եթե ամեն ինչ ընթանա իմ պլաններով՝ հավանաբար ամռան վերջին այդտեղ կլինեմ»,-  զրույցն ավարտեց արդեն գերմանաբնակ երգիչ Հայկ Կասպարովը:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Միայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՇաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Նիկոլ ՓաշինյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել Հայրը դանակահարել է իր երկվորյակ երեխաներին և ինքնասպան եղելԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մարդկանց վրա․ 7 վիրավոր կաՀայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ Մխիթարյան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվել ԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս