Ժասմինի լուսանկարը՝ նորածին որդու հետ
ՖՈՏՈՀանրահայտ ռուս երգչուհի Ժասմինը լույս աշխարհ է բերել իր երրորդ երեխային: Ուրախալի նորությունը հայտնել է հենց ինքը երգչուհին իր Instagram–ում: Ժասմինն ու նրա ամուսինը՝ Իլան Շորան որդի են ունեցել: Հայտնի է, որ մայրն ու երեխան, ում հոր կողմից պապի պատվին անվանել են Միրոն, իրենց լավ են զգում:

38-ամյա երգչուհին հրապարակել է լուսանկար նորածին որդու հետ: Ժասմինը հուզիչ լուսանկար էր տեղադրել եւ շնորհակալություն հայտնել շնորհավորանքների համար:
«Շնորհակալություն, սիրելիներս անկեղծ շնորհավորանքների, հուզիչ մաղթանքների ու անհավանական ջերմ խոսքերի համար: Ես բոլորիդ պատասխանում եմ փոխադարձ սիրով: Ես ու որդիս լավ ենք զգում մեզ, մենք կամաց- կամաց յուրացնում ենք այս նոր ու հետաքրքիր աշխարհը»,- ստորագրել է լուսանկարը Ժասմինը



