Իրանի պաշտպանության նախարարը հավաստել է հրթիռային ծրագրի զարգացումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹեհրանը զարգացնելու Է պաշտպանական հրթիռային ծրագիրը, ոչ ոք չի կարողանա դրան խանգարել: Այդ մասին ապրիլի 27-ին հայտարարել Է Իրանի պաշտպանության նախարար Հոսեն Դեքհանը՝ ելույթ ունենալով միջազգային անվտանգության հարցերին նվիրված մոսկովյան 5-րդ խորհրդաժողովում:
Իրանը երբեք սպառնալիքներ չի ստեղծել եւ չի ստեղծի այլ երկրների անվտանգության համար:
«Իրանը երբեք հարձակումներ չի ձեռնարկել եւ սպառնալիքներ չի ստեղծել ու չի ստեղծի մյուս երկրների անվտանգության համար եւ դատապարտում Է ագրեսիան ու ուժի կիրառումը ինքնիշխան պետությունների դեմ»,-նշել Է նախարարը:
Դեքհանը հավելել Է, որ «Իրանը շեշտը դնում Է արտադրական ուժերի, ինչպես նաեւ գործընկերության, համագործակցության վրա եւ ամենայն լրջությամբ շարունակելու Է իր ծրագրերը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



