Վրաստանի նախագահը ներում է շնորհել 95 դատապարտյալների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին փաստաթուղթ Է ստորագրել 95 դատապարտյալների համաներման մասին, որոնք պատիժը կրում են ազատազրկման վայրերում: Այդ մասին լրագրողներին հայտնել Է պետության ղեկավարին առընթեր գործող համաներման հարցերի հանրային հանձնաժողովի նախագահ Զվիադ Կորիձեն:
Նա հայտարարել Է, որ «նախագահի կողմից ստորագրված փաստաթղթի համաձայն՝ 95 ներվածներից 69-ն այսօր իսկ կլքեն ազատազրկման վայրերը, մնացած 26 դատապարտյալների բանտարկության ժամկետը կրճատվել Է»:
Կորիձեի հայտարարության համաձայն՝ ներման արժանացածների թվում կա 12 կին եւ 4 անչափահաս:
Կորիձեն նշել Է, որ համաներման մասին որոշումը նախագահն ընդունել Է վերոհիշյալ հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա: Համաներման այդ փաստաթուղթն ընդունվել Է Զատկական տոնի (մայիսի 1) կապակցությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



