Գիտնականները մտահոգված են Չինաստանի երիտասարդության շրջանում ճարպակալման արագ տարածմամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի գյուղական վայրերի երիտասարդության շրջանում արագորեն տարածվում Է ճարպակալումը, նշում են հետազոտողները: Հիմնական պատճառը սոցիալ-տնտեսական փոփոխություններն են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
European Journal of Preventive Cardiology բժշկական հանդեսում հրապարակված հետազոտության համաձայն՝ 2014 ըվականին մինչեւ 19 տարեկան տղաների 17 տոկոսը եւ աղջիկների 9 տոկոսը տառապել են ճարպակալումից, մինչդեռ 1985 թվականին այս ցուցանիշը կազմել Է սոսկ 1 տոկոս:
«Սա երեխաների եւ դերահասների շրջանում ճարպակալման վատթարագույն բռնկումն Է, որը ես երբեւԷ տեսել եմ»,- France-Presse գործակալությանը հայտարարել Է Եվրոպայի սրտաբանների ընկերության ներկայացուցիչը:
Հետազոտության տվյալներով՝ Չինաստանի արագ սոցիալ-տնտեսական զարգացումը հանգեցրել Է Էներգիայի սպառման ավելացման եւ ֆիզիկական ատիվության նվազեցման:
Չինական ավանդական սննդաբաժինն աստիճանաբար փոխարինվում Է սննդաբաժնով, որում գերակշռում են ճարպերը եւ նվազեցված Է սննդային բջջանյութի պարունակությունը:



