Դոլարն արժեզրկվել է, ռուբլին, եվրոն և ֆունտը` արժևորվել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքն ապրիլի 27-ին կազմել է 479.38 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ նվազել է 0.11 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 542.13 դրամ՝ աճելով 1.03 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը` 699.70 դրամ է՝ աճելով 1.90 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքն ապրիլի 27-ին կազմել է 7.36 դրամ, աճը կազմել է 0.14 դրամ: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 261.24 դրամ, ոսկի՝ 19,137.61 դրամ, պլատին՝ 15,489.49 դրամ։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



