Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ժամանակն է, որ միջազգային հանրությունը կարգի հրավիրի Ադրբեջանին և վերադարձնի բանակցությունների. Էդվարդ Նալբանդյան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Հայաստանը մշտապես կողմ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով, և սին են   ադրբեջանական կողմի փորձերը ներկայացնել, թե Հայաստանը հրաժարվում է բանակցություններից: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հարցին: «Հա յաստանը միշտ կողմ է եղել հակամարտության խաղաղ կարգավորմանը և բանակցություններին: Հայաստանը երբեք չի հրաժարվել տարբեր մակարդակների հանդիպումներից: Եթե եղել են հանդիպումներ, որոնք չեն կայացել, դա եղել է միայն ադրբեջանական կողմի մեղքով: Վերջին նման դեպքը եղել է Վաշինգտոնում, որտեղ ադրբեջանցիները հրաժարվեցին հանդիպել նույնիսկ համանախագահների հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նալբանդյանը:

Նա նշեց, որ բանակցային գործընթացի հեռանկարները կախված են նրանից, թե որքանով կբացառվեն այն հետևանքները,  որոնք ստեղծվել են Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի  սանձազերծած ռազմական լայնամասշտաբ գործողությունների արդյունքում: «Միջազգային հանրության, եռանախագահող երկրների և Հայաստանի  ջանքերն ուղղված  են այդ հետևանքների բացառմանը, որպեսզի բացառվի կրկնությունը, ինչ տեղի ունեցավ ապրիլին: Դրա մասին էր ասում նաև Սերգեյ  Լավրովը իր այցի ընթացքում:  Միայն ասեկոսներ էին, թե նա ինչ-որ փաստաթուղթ է բերել, թե  ինչ-որ բանակցությութներ են վարվում:  Եթե համապատասխան պայմաններ ստեղծված չեն, բանակցային գործընթացի մասին խոսել չի կարելի»,- մանրամասնեց նախարարը:

Էդվարդ Նալբանդյանը նաև նշեց, որ Ադրբեջանը 1994թ. կնքված եռակողմ զինադադարի ուժի մեջ լինելն է փորձել կասկածի տակ դնել: «Նման փորձեր են կատարվել դիվանագիտական կուլիսներում՝ Վիեննայում, Նյու Յորքում: Եվ եռանախագահների կողմից եղավ համապատասխան արձագանք: Նրանք ասացին այն, ինչ մենք ենք ասում, որ եռակողմ անժամկետ զինադադարի հաստատման և ամրապնդման համաձայնագրերը, որոնք կնքվել են 1994-1995 թթ. ուժի մեջ են և պետք է անխտիր իրականացվեն: Սա միջազգային հանրության, եռանախագահների կարծիքն է: Ադրբեջանն իր քայլով ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հակադրվում է միջազգային հանրությանը: Նրանց դիվանագիտոքւթյան կողմից սխալ հաշվարկներ էին»,- ասաց նախարարը:

Նա հավելեց, որ Ադրբեջանը ձևացնում է, որ տեղյակ չեն, թե ինչպես եղավ, որ Արցախի դեմ ապրիլի 2-ին լայնածավալ ռազմական գործողություններ են սանձազերծել, տեղյակ չեն, թե ինչքան զոհ են տվել դրա արդյունքում, տեղյակ չեն, թե ինչ է նշանակում այն առաջարկը, որը վերաբերում է հետաքննության մեխանիզմների ստեղծմանը, տեղյակ չեն ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ եռանախագահների 5 հայտարարություններից:

«Ես կարծում եմ, որ այդ անտեղյակների  համար կարող ենք հիշեցնել, որ տեղեկություն չունենալը չի ազատում պատասխանատվությունից: Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը, որպեսզի միջազգային հանրությունը կարգի հրավիրի Ադրբեջանին և վերադարձնի բանակցությունների սեղան: Այն ժամանակ հնարավորություն կլինի նաև բանակցային գործընթացը շարունակել: Իսկ այսօր մեր հանդիպումները ուղղված են նրան, որպեսզի հաղթահարվեն այն հետևանքները, որոնք ստեղծվել են Ադրվբեջանի սանձազերծած գործողությունների արդյունքում»,- եզրափակեց Նալբանդյանը:

Գազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր ԿամենդատյանՕձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. Թրամփ Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի ԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառով Որ հասցեներից է կարելի անձնագիր և նույնականացման քարտ ստանալ. մանրամասներ Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային «Patriot» համակարգեր տրամադրել. Պիստորիուս Գեղեցիկ ձմեռ. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վարդաբլուր գյուղում հայտնաբերել են 39-ամյա տղամարդու մարմինՄեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել Եղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվում Մոսկվայում և Մոսկվայի մարզում մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԻմ խնդիրն է՝ Հայաստանը խաղաղ, անվտանգ և բաց սահմաններով փոխանցել հաջորդ սերնդին. Փաշինյան Իրանը չեղարկել է հրթիռների հեռահարության սահմանափակումները. գեներալ Հոսեյն Մոհեբի Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ, ՍԱՏՄ «ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՄասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ Փաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՊաշտպանության նախարարի տեղակալը ՊՆ մի շարք զորամասերում ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքին Աշխարհում կան խնձորի հազարավոր տեսակներ. ինչպե՞ս է փոխվել այդ մրգի «գենետիկան». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 նոյեմբերի). Բոլշևիկների գրոհը Ձմեռային պալատի վրա. «Փաստ»Արտակարգ դեպք Երևանում. 22-ամյա աղջկան քավորն ու քավորկինը ծեծի են ենթարկելՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Հայաստանը հետ կվերցնի՞ միջազգային հայցերը. Բաքուն ձգտում է լիակատար իրավական անպատժելիության. «Փաստ»Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՈղբերգական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վարորդը մաhացել է 36-ամյա կինը դպրոցական մրցույթի ժամանակ հարձակվել է մի երեխայի վրաԲոլորին բանտարկում է ու ռեյդերական զավթում իրականացնում. «Փաստ»52 տարեկանում մահացել է «Օսկարի» արժանացած ռեժիսոր Սեբաստիան Լելիոն Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանԿիևում վնասվել է ռազմական նշանակության Հյուսիսային կամուրջը Մենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք Չալաբյան«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Ընդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ Մենք երբեք թույլ չենք տա տարածաշրջանում վերականգնել հակառակորդի ռազմակայանները․ Իրանի բանակի ներկայացուցիչ ԱՄՆ-ն հարվածել է Իրանի ՀՕՊ համակարգերին Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ»Հայաստանի երեք քաղաքում արձանագրվել է օդում փոշու թույլատրելի մակարդակի գերազանցում Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ին. ինչ վիճակում է ռուբլին «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Պուտինը հայտարարել է, երբ տեղի կունենան ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները