«Փյունիկ»-«Արարատ» հանդիպման վայրը փոփոխվել է
ՍՊՈՐՏՀայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 30-ին Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, հայտնում է, որ նախկինում նախատեսվել էր խաղն անցկացնել Երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Ապրիլի 30-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում կայանալիք խաղը կսկսվի ժամը 19:00-ին: Այդ խաղում պարտության դեպքում «Փյունիկ»-ը զգալիորեն կնվազեցնի չեմպիոնության համար պայքարելու հավանականությունը՝ թույլ տալով մրցակիցներին ակտիվանալ:
Ապրիլի 30-ին կայանալիք 24-րդ տուրի շրջանակներում կկայանան նաև «Ալաշկերտ»-«Բանանց» և «Միկա»-«Շիրակ» հանդիպումները:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



