Ֆրանսիայի Մարտիգ քաղաքում կայացել է Արցախին նվիրված կոնֆերանս
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանն ապրիլի 25-ին վարել է Ֆրանսիայի Մարտիգ քաղաքում տեղի ունեցած «Լեռնային Ղարաբաղի անկախության 25 տարիները։ Դիտարկումներ և հեռանկարներ» խորագրով կոնֆերանսը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԼՂՀ ներկայացուցիչն իր ելույթում խոսել է Արցախի դեմ ապրիլին Ադրբեջանի լայնածավալ հարձակումների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին և ներկայացրել ԼՂՀ դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։
Միջոցառման ավարտին Արցախի ներկայացուցիչը պատասխանել է լրագրողների հարցերին:
Մարտիգի Ֆրանս-հայկական միության կողմից կազմակերպված միջոցառմանը, որը կայացել է Մարտիգի քաղաքապետարանի կոնֆերանսների դահլիճում, ներկա են եղել քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, լրագրողներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։



