Երևան, 27.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Խուսափեք ձեր մազերին դիպչելուց

ԼԱՅՖ

NEWS.am STYLE-ը գրում է.

Կարդում ենք եւ մտապահում: Հպումն էներգետիկական ուժեղագույն գործիք է եւ մարդկանց վրա ազդելու միջոց: Այն կարող է բազմաթիվ ազդանշաններ փոխանցել` մեր ինքնազգացողության, մեր հուզական տրամադրվածության, մեր սիրո կամ ատելության մասին: 

Հպումը կարող է հանգստացնել, ինքնավստահություն հաղորդել, նույնիսկ վերացնել ցավի նոպան: 

Կարող է նաեւ` զզվանքի դող առաջացնել:

Կարող է նաեւ մեզ համար աննկատ փոխանցել ավերիչ տրամադրվածություն: 

Կարեւոր նրբերանգ է. լուրջ զրույցներ վարելիս պետք է խստորեն հեռավորություն պահպանել եւ թույլ չտալ հպումներ:  Նույնիսկ ասես իմիջիայլոց ձեռքին դրված ափը ձեզ կխանգարի ճիշտ որոշում կայացնել: Անմեղ ժեստը վերացնում է կասկածամտությունը, ուժեղացնում է վստահությունը եւ լիցքաթափում է:  

Գիտեք արդյոք, որ ՁԱԽ ձեռքով հպումը մեզ վրա ավելի ուժեղ ազդեցություն է թողնում, քան աջովը: Իսկ էներգետիկ ազդեցության իմաստով ամենաուժեղը թիկունքին, արմունկին, պարանոցի հետին մասին հպումներն են, այսինքն մեր մարմնի` զրուցակցից առավել հեռու գտնվող հատվածներին: 

Հետաքրքիր է, որ արմունկին դիպչելը.

Որոշ ժողովուրդների մոտ ընկերական պաշտպանություն եւ աջակցություն է խորհրդանշում, ջերմ համակրանք է արտահայտում,

Իսկ որոշների մոտ, ընդհակառակը, համարվում է անթույլատրելի ներխուժում անձնական տարածք, վիրավորանք, եւ կարող է դժգոհության պայթյուն առաջացնել: 

Մարդիկ տարբեր կերպ են վերաբերվում հպումներին: 

Ինչ-որ մեկը հանդիպելիս հաճույքով գրկում է ոչ այնքան մտերիմ մարդկանց… Ինչ-որ մեկը տհաճությամբ ցնցվում է նույնիսկ վաղուց ծանոթ գործընկերոջ պատահական հպումից… 

Ինչ-որ մեկը չի ուզում նույնիսկ մի րոպեով պոկվել սիրելիից… Ինչ-որ մեկին ամուր գրկախառնությունը զրկում է էներգիայից…

Ինչ է պետք անպայման իմանալ հպումների մասին:

Ոչ մի դեպքում մի ջանացեք ձեզ ստիպել ընտելանալու տհաճ հպումներին: Չի կարելի անտեսել ենթագիտակցության ազդանշանները:  Եթե հարեւանը կամ գործընկերը սովորություն ունի ընկերաբար թփթփացնել ձեր ուսին, իսկ ձեզ համար դա տհաճ է, ցանկացած եղանակով վերջ տվեք դրան:  Ուղիղ ասեք, որ դուք ընտանեվարություն չեք  սիրում:  Հակառակ դեպքում գուցե ստիպված լինեք ամբողջ օրվա ընթացքում ձեր ուժերը ծախսել ոչ թե աշխատանքի, այլ օտար էներգետիկ հոսքերի դեմ պայքարելու վրա:  

Ծայրաստիճան խուսափեք ձեր մազերին դիպչելուց: Մազերը, հատկապես` կանացի մազերը, ցանկացած մշակույթում սրբազան նշանակություն ունեն. դրանք կանացի ուժի կրողներ են: Շատ մոգական ծեսեր կատարվում են մազերի փնջի վրա, չէ որ դրանք, ալեհավաքների նման, էներգիա են կուտակում:  Ամենից ավելի հեշտը մազերի միջոցով կախարդելը կամ բացասական էներգիա փոխանցելն է: Ոչ մի դեպքում մի օգտագործեք ուրիշի սանրը. դա եւս հպում է: Բացառություն է վարսահարդարի մասնագիտական աշխատանքը: 

Թիկունքի վրա բարերար ազդեցություն են ունենում հպող շարժումները ներքեւից վերեւ, բայց դա թույլատրելի է միայն շատ մտերիմներին կամ մերսողին: Ձեր կամքին հակառակ հպումները ձեր  թիկունքին կարող են հեշտորեն   ճեղքել ձեր կենսադաշտը:  Նկատե՞լ եք, որ ուսին իբր ընկերական թփթփոցը գրեթե միշտ տհաճ է լինում, եթե դա անում է մեզ օտար մարդը:   Այդպիսով օրգանիզմը վտանգի մասին է տեղեկացնում: Փոխարենը ինչ հաճելի է, երբ մեզ թիկունքից գրկում է հարազատ եւ սիրելի մարդ. մեր աուրան այդ պահին հզոր սնուցում է ստանում: Օրգանիզմը չի կարող չեզոք եւ անտարբեր արձագանքել թիկունքին հպմանը. դա կամ շատ հաճելի է կամ էլ  տհաճություն է առաջացնում: Ականջ դրեք նրա ազդանշաններին: 

Հատկապես հիշատակության են արժանի փորին հպումները, մանավանդ` դրա ստորին հատվածին: Այս հատվածն այնքան զգայուն է  (այն սեռական էներգիան է պահում), որ նույնիսկ հայացքը կարող է հավասարվել հպմանը:  Բաց փորն ուղղակի մուտք է ձեր էներգիային: Այն մի բացեք ուրիշների առաջ, ավելի լավ է պահեք ամենամտերիմների համար:  Իսկ եթե չեք կարող ամռանը զսպել հմայիչ փորը ցուցադրելու գայթակղությունը, արծաթ կրեք որպես զարդարանք, կարմիր  հասպիս կամ սարդիոն. դրանք չար աչքը հեռու են պահում փորից: 

Երբ չեք կարող խուսափել տհաճ հպումներից, բռունցքի մեջ թուզ պահեք:

Ավելի հաճախ հպվեք սիրելի մարդկանց եւ հնարավորության դեպքում խւսափեք օտար հպումներից: 

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՍև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համարԱրարատ Միրզոյան, հիմա ասում եմ, մեռնենք էլ, ալիևյան սահմանադրությունը Հայաստանում չի’ ընդունվելու․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևյան սահմանադրության դեմ պայքարող մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը պետականությունն ու իր ազատությունը սակարկման առարկա չի’ դարձնելու. Վրույր ԱյվազյանՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՓաշինյանը պատռում է Հայաստանի ծննդյան վկայականն Ալիևի հրահանգով. Հարություն Հարությունյան36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՆոր սահմանադրությունը հանրության մեծ մասն ընկալում է որպես թշնամական երկրի պարտադրանք. Ավետիք Չալաբյան⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է. Հարություն ՄնացականյանՄեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԱյսօր տեղի ունեցավ Շաքիի դեպքով առաջին դատական նիստըՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի հրահանգով գրված սահմանադրությանը կողմ քվեարկելու դեպքում մենք կդավաճանենք մեր հայրենիքը, կնմանվենք ՔՊ-ին. Ռուբեն ՄխիթարյանԱդրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. hetq.am Չինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարում Նոյեմբերի 27-ից Աղասի Խանջյան 7 հասցեի կանգառի կետը կտեղափոխվի Աղասի Խանջյան 9 հասցե. Երևանի քաղաքապետարան Այսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել. տեսանյութԹրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ ներում է շնորհել երկու հնդկահավի Անի Ավետիսյանը ի վիճակի չէ մասնակցել ադրբեջանցի զինվորի դատական նիստին. դեմ է, որ երեխաներն էլ մասնակցեն Շարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Կոբախիձեն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը ՔՊ-ն Ալիևին պարտված իշխանություն է. Հայաստանին պարտադրվող Սահմանադրությունն այդ պարտության հետևանքն է. Հայկ ՖարմանյանՄեր երկրի տնտեսության կայուն հենքերից է ատոմակայանը, որը փակելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանԵրևանում Ամանորի տոնական ձևավորման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունը Ռուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. Պեսկով Իշխանությունների կամքով քաղաքական համակարգերը մեր երկրում գնալով վերանում են. Մենուա ՍողոմոնյանՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով բախվել են 5 մեքենա․ մեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռային ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններով Ucom-ում հյուրընկալվել են FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցները Նախատեսվում է ներդնել մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման երկաստիճան համակարգ Առևտրի կենտրոններից մեկում 41-ամյա տղամարդ է ինքնասպան եղել Սուպերհամակարգիչը թարմացրել է ՉԼ-ի ֆավորիտների վարկանիշը լիգայի փուլի 5-րդ տուրի խաղերից հետո Որքան պետք է հակահայ լինես, որ այլ երկրի հրահանգով Հայաստանում Սահմանադրություն փոխես ու հրաժարվես հայ ժողովուրդ եզրույթից. Լենա ՄաթևոսյանՆիկոլ Փաշինյանն առաջին հայն է, որը փորձում է Ալիևի հրահանգով հայ ժողովրդին սահմանադրություն պարտադրել. Իրինա ՅոլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ուսուցիչների ժամանակը չի գնահատվում, և ստեղծում են հավելյալ արհեստական նոր խնդիրներ. Աննա ԿոստանյանԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունը Պուտինը և Թրամփն ունեն գործնական, պրագմատիկ և բարեկամական հարաբերություններ. Պեսկով Մերձավանում բшխվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnր